Մենք չենք լռելու. աղջիկների կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի հարազատներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+23.09 oC

Մենք չենք լռելու. աղջիկների կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի հարազատներ

18:00 23.08.2019

Օրեր առաջ SHANTNEWS.am-ի հայտնել էր, որ  հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի, սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տանն են. նրանց նկատմամբ կիրառվում է «որոշակի գործողությունների արգելքի» տեսքով խափանման միջոցը: Այսօր փաստաբան Ալեքսեյ Պարշինը SHANTNEWS.am-ին որոշ մանրամասներ է հայտնել: Փաստաբանի հետ զրուցելուց զատ, մենք զրուցել ենք նաև Միխայիլ Խատատուրյանի եղբորորդու հետ.

«Շատ սուտ բաներ են ասում հանգուցյալի մասին, ում շատ դաժանորեն են սպանել:  Այստեղ, հասկանում եք, այն իրավիճակն է, երբ հասարակությանը մատուցվածը լավ ընտրված էր, թե ինչից կկառչի հասարակությունը: Հասարակության մեջ գցեցին այն միֆը, որ Միխայիլը նարկոբարոն էր, մեքենայի մեջ հերոին են գտել տոննաներով, թե կիլոգրամներով, արդեն չգիտեմ էլ, թե որքան են ասում: Հետո պարզվեց՝ խունկ է եղել:

Հետո սկսեցին ասել, որ նա հոգեկան հիվանդ է եղել: Միխայիլը բուժվել է նևրոզի դեմ, սովորական քաղաքացիական հիվանդանոցում, բայց ասվում է, որ հոգեբուժականում է եղել: Այսինքն՝ տեղեկատվությունը շրջվում է, խոսում են մկան մասին, դա դարձնում են փիղ: Մեղադրվող կողմի փաստաբաններն այդ ամենն անընդհատ են իրականացնում, նրանք գիտեն, որ ռեզոնանսը մեծանում է, մարդիկ, երբ հանգստանում են, սկսում են խնդրին սթափ մոտենալ, ուստի անում են դա՝ կեղտոտ կերպով են պաշտպանում»,- ասել է Արսեն Խաչատուրյանը:

Միխայիլ Խաչատուրյանի եղբորորդին անդրադարձել է այն պնդումներին, թե իր քույրերը սեռական բռնության են ենթարկվել հոր կողմից.

«Մենք  այդ մասին դարձյալ լսում ենք ուղղակի խոսքերով, ոչ մի ապացույց: Արդեն ավելի քան մեկ տարի է անցել: Մինչև հիմա սեռական բռնության ոչ մի փաստ գտնված չէ: Կան միայն մեղադրվողների խոսերը, մարդիկ հանցագործություն են կատարել, նրանք ցանկանում են դա ինչ-որ կերպ արդարացնել, դրա համար էլ այդպիսի բաներ են ասում: Ինչ վերաբերում է իմ ու նրանց շփումներին, ապա ասեմ, որ ես նրանց հետ խոսելու ցանկություն չունեմ, մեր հարազատներն էլ չունեն: Նրան նույնիսկ մեր ընտանիքից ներողություն չեն խնդրել իրենց արածի համար: Նրանք միայն իրենց հորը չեն սպանել, նրանք սպանել են 4 քույրերի եղբորը: Միխայիլը 4 քույր ունի, սպանել են որդու, իմ հորեղբորը: Նրանք դրանով ամբողջովին սևացրել են այն հարազատությունը, որը մեզ կապում էր:

Աղջիկներն ամենևին այն չեն, ինչպես ներկայանում են: Մենք ապացուցել ենք, և մարդիկ հասկացել են, որ աղջիկները երկար ժամանակ են ծրագրել սպանությունը: Նրանք օգնություն չեն պահանջել: Նշվում է 4 տարի շարունակ իրականացված սեռական բռնությունների մասին, բայց խոսում են միայն «օրալ քնքշանք»-ի մասին, քանի որ դա ապացուցել հնարավոր չէ: Երբ ինտիմ կապի մասին են ասում, կներեք, բայց պետք է ասեմ, որ Միխայիլը այդ առումով առողջական խնդիրներ է ունեցել: Աղջիկները պարզապես սևացնում են նրա անունը, դրա համար նույնպես պատասխանատվության են ենթարկվելու: Չնայած նրան, որ սպանել են, մինչև հիմա հանգիստ էլ չեն տալիս»,- հավելել է Միխայիլ Խաչատուրյանի եղբորորդին:

Ինչ վերաբերում է սպանության դրդապատճառին.

«Մեր ընտանիքի՝ տուժած կողմի համար սպանության մոտիվը, հավանաբար, Միխայիլի փողերն են եղել: Հնարավոր է, որ նրանք փող գողացած կամ վերցրած լինեն, հնարավոր է, որ ուղղակի ազատություն են ուզել: Դրան ավելի հակված ենք: Մեր ընտանիքը հայկական ընտանիք է, խիստ ավանդույթներ ունենք, ուստի աղջիկներին շատ բան թույլ չէր տրվում: Նրանք ցանկացել են ունենալ այն ազատությունը, որը ունեն նրանց ընկերուհիները՝ ակումբներ, զվարճանքներ և այլն: Այդպիսի խիստ հորից նրանք դա չէին կարող ստանալ: Այն պնդումների մասին էլ, թե չենք բողոքարկում, որովհետև մեղադրանքը հավաստի է, ասեմ, որ չենք պատրաստվում լռել: Ինչո՞ւ դա անել 2 գործի շրջանակներում: Մենք դա կանենք ոչ թե նոր գործով, այլ հին գործի շրջանակներում»,- ասել է Արսեն Խաչատուրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

10:52 02.07.2025

Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, կդատվեն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեեյսբուքի իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի որոշ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից։ «ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, նաեւ կդատվեն։ ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ են մնում իրենց աշխատանքային պարտականությունների […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

10:45 02.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 457 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

10:20 02.07.2025

Գազայում 24 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ․ Al Jazeera

Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով հուլիսի 1-ին զոհվել է ավելի քան 100 պաղեստինցի, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սպանվել է 109 պաղեստինցի, այդ թվում՝ 28 մարդ, ով սպասում էր մարդասիրական օգնության բաշխման կետերում սնունդ ստանալուն: Անկլավի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի վերջից ի վեր մարդասիրական օգնության բաշխման կետերի վրա հարձակումների հետևանքով […] ...

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

10:11 02.07.2025

Հզոր պայթյուն Կալիֆոռնիայի հրավառության նյութերի պահեստում

Կալիֆոռնիայի Յոլո շրջանում հրավառության պարագաների պահեստում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Հրդեհ է բռնկել, և հայտարարվել է տարհանում, հայտնել է շրջանի շերիֆի գրասենյակը: «Պայթյուն է տեղի ունեցել պահեստում, որտեղ պահվում էին հրավառության նյութեր, և ակտիվ հրդեհները շարունակվում են։ Մենք կոչ ենք անում բոլորին խուսափել տարածքից, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի […] ...

Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհեր

10:00 02.07.2025

Ավտոմեքենան գլորվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կան զոհեր

Հուլիսի 1-ին, ժամը 21:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

BACK_TO_TOP