13:12 25.11.2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է այս տարի ևս «Տարվա մարդ» դառնալ: Նա իր թվիթերյան էջում հայտնել է, որ մերժել է Time ամսագրի առաջարկը:
«Time ասմագիրը զանգահարել է ինձ և հայտնել, որ, ամենայն, հավանականությամբ, ինձ «Տարվա մարդ» կհռչակեն, ինչպես անցյալ տարի, սակայն այդ դեպքում ես պետք է համաձայնեի հարցազրույց տալ և մեծ ֆոտոսեսիայի մասնակցել: Ես ասացի, որ ինձ հարմար չէ և հրաժարվեցի: Ամեն դեպքում շնորհակալություն»,- իր գրառման մեջ նշել է Թրամփը:
Time Magazine called to say that I was PROBABLY going to be named “Man (Person) of the Year,” like last year, but I would have to agree to an interview and a major photo shoot. I said probably is no good and took a pass. Thanks anyway!
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 24, 2017
Ամիսներ առաջ Time պարբերականը 2017թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում էր ներառել Դոնալդ Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին և նրա ամուսնուն՝ Ջարեդ Քուշներին:
17:28 07.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Արարատյան, Սահմանապահներ, Սայաթ-Նովայի և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի, Գործարանային փող. 1,2 շենքերի ջրամատակարարումը։ Մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...
17:23 07.05.2025
Վարչապետը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի օրվա շքերթինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի շքերթին։ Այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ զրույցում: «Այո, Մոսկվա գնալու եմ»,-պատասխանելով ՌԴ մեկնելու մասին հարցին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: ...
17:18 07.05.2025
Բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ փոխտնօրենի զգուշացումըԲուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման ժամանակահատվածում բոլոր դիմորդներն այս տարի պարտավոր են նշել բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաև ներբուհական քննություններ՝ պետք է նշեն նաև այդ քննությունները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի տեղակալը: «Եթե 2025թ․-ի հունվարին ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ, […] ...
17:12 07.05.2025
Խորհրդարանը քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 7-ին քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Աննա Պետրոսյանի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը: Մասնավորապես նշվել է, որ Աննա Պետրոսյանը 2011 թվականից աշխատում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում: 2023 թվականից մինչ այսօր նա Մրցակցության վերահսկողության վարչության […] ...
17:06 07.05.2025
Ողբերգական դեպք՝ Երևանում. Կինո Ռոսիայի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի մոտ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմինԱյսօր՝ մայիսի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ագաթանգեղոս 7 շենքի փողոցային հատվածում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 17-25 տարեկան է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ պատահար, թե անզգուշաբար վայր […] ...
17:00 07.05.2025
Մերցը նախատեսում է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել ՈւկրաինաԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ մտադիր է առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում այցելել Ուկրաինա։ «Ես իսկապես պլանավորում եմ այցելել Ուկրաինա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Մենք այժմ աշխատում ենք այս այցի անցկացման ուղղությամբ։ Մենք ցանկանում ենք ԵՄ-ի կողմից նշանակալի ներդրում ունենալ՝ առաջիկա շաբաթավերջից հետո այնտեղ երկարատև հրադադար ապահովելու, ապա Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր […] ...