Ակնհայտ է, որ և՛ Ռ․ Հայրապետյանը, և՛ աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցները թույլ են տվել տարբեր բնույթի խախտումներ. ԲՈԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Ակնհայտ է, որ և՛ Ռ․ Հայրապետյանը, և՛ աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցները թույլ են տվել տարբեր բնույթի խախտումներ. ԲՈԿ

14:10 26.08.2019

Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը:

Ստորև ներկայացնենք եզրակացությունն ամբողջությամբ.

«Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության թեման է «Մասնակցային կառավարման զարգացման ուղղությունները տեղական ինքնակառավարման համակարգում (ՀՀ նյութերով)»: Ատենախոսությունը գիտական աստիճան շնորհող 014 մասնագիտական խորհուրդ ներկայացվել է 2015 թվականի հունվարին, Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ: Ատենախոսության հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 16-ին, իսկ գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին: Ատենախոսությունը բաղկացած է ներածությունից (14 էջ), 4 գլուխներից (268 էջ), եզրակացությունից (15 էջ), օգտագործված գրականության ցանկից (17 էջ, 206 անուն գրականություն) և 5 հավելվածներից (30 էջ):
Հանձնաժողովն ուսումնասիրել է՝

     ա) ՀՀ վարչապետին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (այսուհետ՝ ՀՊՏՀ) մի շարք աշխատակիցների՝ 08.08.2019թ.-ին ուղղված 150-54849 նամակում թվարկված նյութերը,
բ) Բարձրագույն որակավորման կոմիտեին (այսուհետ` ԲՈԿ) ՀՊՏՀ դոցենտ Գ. Ասլանյանի տրամադրած նյութերը,
գ) Ռ. Հայրապետյանի դոկտորական ատենախոսության որակավորման գործը,
դ) Ռ. Հայրապետյանի որոշ գիտական հոդվածներ։

    Իրականացվել է տրամադրված նյութերի և ատենախոսության համապատասխան մասերի համադրական ուսումնասիրություն:

Պարզվել է, որ համեմատված հատվածների գերակշիռ մասում առկա են այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների: Փոխառությունների ծավալը բավականաչափ մեծ է, որն ընդգրկում է ատենախոսության ոչ միայն տեսական մասը։ Մասնավորապես, «Մասնակցային կառավարման կատարելագործման ուղղությունները խոշոր համայնքներում» գլխում ներկայացված է աշխատանքի միակ տնտեսաչափական մոդելը, որի մեթոդաբանությունը և հիմնավորումը փոխառված է J. Jess Fleming, Thomas J. Straka, and Stephen E. MillerAn Econometric Model to Predict Participation in Urban and Community Forestry Programs in South Carolina, U. S., Arboriculture & Urban Forestry 2006. 32(5):229-235 աշխատությունից՝ առանց այն նշելու:

Այն դեպքերում, երբ փոխառված տեքստում առկա են եղել հղումներ, ատենախոսն իր աշխատանքի մեջ նույնությամբ պահպանել է դրանք։ Նամակում նշված 9 սկզբնաղբյուրներից փոխառված հատվածներում հղումները նույնությամբ պահպանելու արդյունքում ատենախոսության գրականության ցանկն արհեստականորեն մեծացել է։ Հղումները փոխառելիս, երբ առկա չի եղել էջի համարը, ատենախոսը դրանք հիմնականում լրացրել է սխալ տվյալներով։ Աշխատանքում նաև առկա են սխալ հղումներ։
Ատենախոսության հիմնական դրույթներն արտացոլող գիտական հրապարակումների մեջ նշված է «Լամբերտ» (LAP Lambert Academic Publishing) հրատարակչության 2014 թվականին հրապարակված «Партисипативное управление в крупных городах» մենագրությունը: Ակադեմիական հանրույթը «Լամբերտ» հրատարակչությունը վերապահումով է ընդունում, սակայն մենագրությունը, որպես գիտական արդյունքի հրապարակման ձև, Հայաստանի Հանրապետությունում որևէ իրավական ակտով կանոնակարգված չէ, ինչպես նաև սահմանված չեն հրատարակչություններին առաջադրվող պահանջները։ Այդ հարցը կրում է մասնագիտական բովանդակային բնույթ, ուստի կոնկրետ մենագրության վերաբերյալ դիրքորոշումը թողնված է մասնագիտական խորհրդի հայեցողությանը։
Ռ. Հայրապետյանը գիտական անբարեխղճությունը շարունակել է դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո: 2016 թվականին Third European Academic Research Conference on Global Business, Economics, Finance and Banking գիտաժողովի տեղեկագրում հրապարակած «Current Problems of Local Governance in the Republic of Armenia» նյութը գրեթե ամբողջությամբ կրկնում է 2014 թվականին Review of Integrative Business and Economics Research հանդեսում իր տպագրած «The Role and Effectiveness of Local Governance in Public Administration System of Armenia» հոդվածը՝ բացառությամբ վերնագրի, ամփոփագրի և 2 աղյուսակների՝ իրենց անվանումներով հանդերձ։

Ատենախոսության սեղմագիրն առաքվել է 2015 թվականի մարտի 16-ին, իսկ հրապարակային պաշտպանությունը տեղի է ունեցել նույն թվականի ապրիլի 16-ին։ Ժամանակային առումով (ըստ ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի N 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի») կանոնակարգային որևէ խախտում տեղի չի ունեցել։

ԲՈԿ-ի նշանակած երկու մասնագետների տված կարծիքները, ընդհանուր առմամբ, բացասական են՝ թեև կարծիքներից մեկը պարունակում է վիճելի դրույթներ։ Առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը հնարավորություն չի տալիս եզրակացնել, թե ինչու աշխատանքը չի ուղարկվել մասնագիտական խորհուրդ՝ այդ կարծիքների հիման վրա քննարկում կազմակերպելու համար։
Գիտական աստիճանաշնորհման գործընթացը ներառում է ատենախոսության քննարկման մի քանի փուլ։ Այն ուսումնասիրում են թեման հաստատած կազմակերպությունը, մասնագիտական խորհրդի անդամները, մասնագիտական խորհրդի նշանակած առաջատար կազմակերպությունը և պաշտոնական ընդդիմախոսները։ Հրապարակային պաշտպանության ընթացքում բոլորի կարծիքները քննարկվում են։ Վերջում որակավորման գործն ուսումնասիրվում է ԲՈԿ-ում։ Ակնհայտ է, որ և՛ Ռ․ Հայրապետյանը, և՛ աստիճանաշնորհման գործընթացի մասնակիցները թույլ են տվել տարբեր բնույթի խախտումներ և թերացումներ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP