16:10 26.08.2019
Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-2022թթ. ռազմավարության նախագիծն արդեն վերջնականացման փուլում է, առաջիկայում այն կդրվի հանրային քնննարկման: Այս մասին այսօր` օգոստոսի 26-ին, կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22թթ. ռազմավարության թեմայով ԱԺ-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ Բադասյանի՝ առաջին քայլով պետք է ստեղծվի ինստիտուցիոնալ համակարգը՝ Հակակոռուպցիոն անկախ մարմինը, որը կզբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ, կանխմամբ և քննությամբ, և դրա մյուս կոմպոնենտներն արդեն դատախազության կազմում համապատասխան ստորաբաժանման ավելացումն է:
«Առաջինը պրեվենտիվ նշանակություն ունեցող հակակոռուպցիոն մարմինն է, խոսքը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին է, հուսանք, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն կունենանք նշանակված անդամներ, և այդ մարմինը կսկսի գործել: Նախատեսվում է լիազորությունների շարքի ընդլայնմամբ, այսինքն` այն օրենքը, որը շրջանառության մեջ է դրված նախատեսում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշակի լիազորությունների ընդլայնում, որը հնարավորություն է տալիս այդ հանձնաժողովին հայտարարագրերը ավելի արդյունավետ վերլուծել»,- ասաց նա:
Նախարարի խոսքերով` կընդլայնվեն նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կրթական ոլորտում:
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մոտ լիազորություն է ավելանում գույքային հիմքով կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ և ներկայացնել բարձրագույն դատական խորհրդին հետագա ընթացքը ապահովելու համար»,- հավելեց նախարարը:
15:27 14.07.2025
ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը․ հայտարարությունԲրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ. Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան […] ...
15:22 14.07.2025
Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ․ ԿոշտաԵվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ։ Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները»,-ասել է Կոշտան։ ...
15:18 14.07.2025
Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
15:12 14.07.2025
Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան […] ...
14:57 14.07.2025
Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...