ՄԻՊ-ը մշակել է նախագիծ` Հայաստան ապրանքներ պաշտոնական ներկրողների շահերը պաշտպանելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

ՄԻՊ-ը մշակել է նախագիծ` Հայաստան ապրանքներ պաշտոնական ներկրողների շահերը պաշտպանելու համար

17:00 26.08.2019

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել մտավոր սեփականությամբ պաշտպանվող ապրանքների ներմուծման գործընթացում իրավատերերի շրջանում առաջացող խնդիրների վերաբերյալ։ Այդ բողոքները հիմք ընդունելով՝ Մարդու իրավունքների պաշտպանը մշակել է նախագիծ՝  Հայաստան ապրանքներ պաշտոնական ներկրողների շահերը պաշտպանելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ նշվում է.

«Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ տարբեր անձինք Հայաստան են ներկրում առանց պաշտոնական ներկրողի (իրավատեր) թույլտվության ապրանքներ՝ խախտելով պաշտոնական ներկրողի իրավունքները։ Տվյալ դեպքում մաքսային մարմինը ռեեստրում առկա տեղեկությունների հիման վրա կասեցնում է ապրանքի բաց թողնումը 10 օրով՝ միաժամանակ տեղեկացնելով պաշտոնական ներկրողին։ Մաքսային մարմինը կարող է կասեցման 10-օրյա ժամկետը երկարաձգել ևս 10 օրով, եթե պաշտոնական ներկրողը հասցրել է իր իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան և այդ մասին տեղեկացնել իրավասու մարմնին։ Հակառակ պարագայում, առանց պաշտոնական ներկրողի համաձայնության, ապրանքը բաց է թողնվում հայկական շուկա։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնում թեմային առնչվող բողոքների ուսումնասիրությունները, ոլորտի մասնագետների հետ քննարկումները ցույց են տալիս, որ նման դեպքերում իրավունքների պաշտպանությունը հայցային վարույթի շրջանակում իրականացնելն արդյունավետ չէ։

Հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ։ Նախագծով առաջարկվում է նման գործերի քննությունն իրականացնել հատուկ հայցային վարույթի շրջանակում՝ սահմանելով սեղմ ժամկետներ դատարանի կողմից որոշումներ կայացնելու համար»։

Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն մտավոր սեփականության և դատական պաշտպանության իրավունքների ապահովման համար։ Նախագիծը ուղարկվել է իրավասու պետական մարմիններին։

Նախագծին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.ombuds.am/activity/proposal.html

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը․ հայտարարություն

15:27 14.07.2025

ԵՄ-ն վերահաստատեց իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը և երկարաժամկետ զարգացմանը․ հայտարարություն

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՄ-ն և Հայաստանը վերահաստատում և առաջ են մղում իրենց գործընկերությունն առաջնորդների հանդիպման ժամանակ. Այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան […] ...

Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ․ Կոշտա

15:22 14.07.2025

Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ․ Կոշտա

Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ «Բրյուսելն աշխատում է Հայաստանի հետ ավելի խորը և ընդլայնված գործընկերություն ունենալու ուղղությամբ։ Եվրոպական միությունը ցանկանում է զարգացնել Երևանի հետ հարաբերությունները»,-ասել է Կոշտան։ ...

Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:18 14.07.2025

Բերդ համայնքի Չինչին բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

15:12 14.07.2025

Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և իր միջև Բրյուսելում կայացած հանդիպմանը։ «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտ են, քան […] ...

SHANTNEWS

15:00 14.07.2025

SHANTNEWS

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

14:57 14.07.2025

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...

BACK_TO_TOP