20:00 26.08.2019
«Թղթե երազանքը» ֆիլմում գլխավոր հերոսի մոր՝ Սիրանի կերպարը մարմնավորած Անի Պետրոսյանին այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը սկզբում անակնկալի է բերել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում դերասանուհին անկեղծացավ՝ երբևէ մտքով չէր անցել, որ նման կերպար կմարմնավորի:
«Ուրիշ ֆիլմի քասթինգի էի գնացել, առաջարկ ստացա այս ֆիլմում նկարահանվելու, փախա, որովհետև վախեցա. իմ տարիքից մեծ կամ գուցե համապատասխան դեր են տալիս, քանի որ դեռ ընտանիք չունեմ, մի քիչ դժվար է մայր խաղալը: Ինձ ասացին՝ պիտի պարտադիր հետ գնաս ու փորձես: Սկզբում չէի հասկանում՝ ինչ պետք է խաղամ, չնայած ծնունդով Գյումրիից եմ, մինչև 8 տարեկան այնտեղ եմ ապրել, լավ ծանոթ եմ վարքուբարքին, բարբառն էլ գիտեմ, ճիշտ է՝ տարիներով չեմ խոսել, մի քիչ դժվար էր ինձ համար վերականգնել բարբառը»,- ասաց նա:
Պետրոսյանը նշեց՝ իր մարմնավորած կերպարը շատ բարդ էր՝ մեծ հույզեր է առաջացրել. մանկությունն էր հիշեցնում, քաղաքի հետ կապված հուշերը, մթնոլորտը: Դերասանուհու խոսքերով՝ թե´ ճնշող էր, թե´ հուզիչ, թե´ հետաքրքիր: Նրան շատ է հուզել հենց երկրորդ օրը նկարահանված մի տեսարան՝ գերեզմանոցում, որտեղ նաև նրա հայրն է թաղված: Հարցին՝ ծա՞նր էր նման կերպար մարմնավորելը, արդյո՞ք այն նստվածք չթողեց, դերասանուհին պատասխանեց, որ դրան օգնել է տարիների ընթացքում ձեռք բերած պրոֆեսիոնալիզմը:
«Թատրոնում էլ էի աշխատում, էլի բարդ կերպարում եմ, նաև մեկ այլ սերիալում, որ «Շանթով» պիտի ցուցադրվի: Իմունիտետ եմ ձեռք բերել, ինչ կատարվում է այդ տաղավարում, թողնում եմ այնտեղ, թե չէ այսպես ապրել չի լինի: Պատկերացրեք՝ նույն շրջանում երեք դեր ես փորձում, ու բոլորը մնան քո մեջ, կխելագարվես»,- նշեց դերասանուհին:
Խոսելով ֆիլմի՝ իրեն հատկապես հուզած դրվագների մասին, Պետրոսյանը հիշեց երեխային ծեծելու տեսարանը: Նա պատմեց՝ 15-րդ դուբլն էին նկարում, շատ ցուրտ էր, հունվար ամիսը, ոչ մի կերպ չէր հաջողվում այդ տեսարանը ստանալ:
«Երեխան, հենց իրեն խփում էի, սկսում էր ծիծաղել: Ես սպառվել էի արդեն, էմոցիաներ գոյություն չունեին, ռեժիսորն եկավ, ասաց՝ Անի´, պիտի իսկական խփես երեխուն, ասացի՝ չեմ կարող, ասաց՝ չէ, պիտի խփես, որ չես խփում, քեզ շատ է սիրում, կարծում է՝ կատակ ես անում: Ինձ հավաքեցի, երեխան որ եկավ, գոռգոռացի ու իսկական խփեցի, երեխան սկսեց իսկապես ուժեղ լացել, բայց հետաքրքիր է, որ չդադարեցրեց խաղալը: Այն կադրը, որ ներառվել է ֆիլմում, հենց դա է: Երեխան չընդհատեց, մինչև վերջ տեսարանը խաղաց, բոլորը հուզվել էին: Դա միակ դեպքն էր, որ գնացել եմ տուն, սկսել եմ լացել, թվում էր՝ էնքան ուժեղ եմ խփել: Մյուս օրը երեխան հետս նորմալ չէր խոսում, իրեն ամեն ինչ բացատրեցի: Այդ դեպքը ծանր եմ տարել»,- ասաց նա:
Ֆիլմի ցուցադրումից առաջ դերասանուհին փոքր-ինչ անհանգիստ է, սպասում է հեռուստադիտողի արձագանքին: Նա նշեց՝ առաջին կերպարն է, որ խաղացել է, որ պիտի եթեր գնա, ու անհանգիստ է, նախ՝ բարբառի առումով, հետո այլ ֆորմատի ֆիլմ է, գյումրեցիները, ողջ մարզը պիտի հետևեն, պատասխանատվությունը մեծ է: Դերասանուհին, սակայն, վստահ է՝ ֆիլմն իսկապես ստացված է:
«Թղթե երազանքը» ֆիլմի հեռուստատեսային տարբերակում Վիկայի կերպարին մարմնավորած դերասանուհի Մարիամ Ադամյանին տպավորել է ֆիլմի նկարահանման ընթացքը, Գյումրին, ֆիլմը ու մարդիկ, ում հետ աշխատել է:
«Ես աշխատեցի մարդկանց հետ, ում հետ չէի աշխատել, ինձ համար դա արդեն հետաքրքիր էր, ծանոթացա Գյումրիից շատ լավ դերասանների հետ, ինչը ևս ինձ համար ուրախալի փաստ է, իսկ ռեժիսորի հետ առաջին անգամ էի աշխատում, դա առավել ևս տպավորիչ էր: Չգիտեմ՝ որքանով է լավ ստացվել, համենայն դեպս նկարահանման ընթացքը ինձ համար եղել է շատ ուրիշ: Այս ռեժիսորի մոտ նկարահանման դպրոցը այլ էր, այլ կերպ էր աշխատում, չեմ ասում՝ լավ կամ վատ, ուղղակի այլ էր»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ադամյանը նշեց՝ զգացողությունը, որ աշխատում ես ուրիշ մարդու հետ, ում հետ չես աշխատել, արդեն հետաքրքիր է, իսկ ամենակարևոր ու ամենաուրախալի փաստերից նա նշեց այն, որ իր նկարահանումների մեծ մասը տեղի է ունեցել Գյումրիում:
«Ես ուրիշ միջավայրում էի, ուրիշ քաղաքում, շատ սիրեցի Գյումրին, գտնվելով այնտեղ՝ ուրիշ էներգետիկայի մեջ աշխատեցի, արդեն այն, որ միայն միջավայրը, նկարահանման տեղը, ռեժիսորը, ում հետ չես աշխատել, ամեն ինչ նոր է, դու էլ ես ուզում նորը լինել, դու էլ ես ուզում նոր բան անել: Ինձ համար ամեն ինչ հետաքրքիր էր, ուրախալի էր, որ աշխատում էի Արսեն Միքայելյանի հետ, ինքն ինձ համար այս պրոյեկտի հայտնագործություններից է: Ուրախ եմ, որ նման խաղընկերոջ հետ եմ աշխատել»,- նշեց նա:
Դերասանուհին դժվարացավ առանձնացնել մի հատված ֆիլմում, որ իրեն ամենից շատ է տպավորել, սակայն առանձնացրեց վերջին երեք տեսարանը, որ համընկան իր՝ Գյումրիում գտնվելու վերջին օրերի հետ:
«Վերջին նկարահանումներն էին, վերջին տեսարաններն էին, մի տեսակ կերպարիս ու ինձ մոտ նույն զգացողությունն եղավ, որ էլ չեմ գալու, համընկավ: Այդ օրերն էլ կարևոր էին ինձ համար»,- ասաց Ադամյանը:
Դերասանուհին կարծում է՝ ֆիլմը հեռուստադիտողի կողմից լավ կընդունվի: Նա նշեց՝ Գյումրին այնքան կոլորիտով քաղաք է, իսկ մեր ժողովրդին դուր են գալիս այն ֆիլմերը, որ հայկական կոլորիտի հետ են կապված:
«Առաջին սերիաներում, որ փոքրիկ երեխաներ են, շատ համով հատվածներ են, ես չկամ էդ սերիաներում, բայց ինձ՝ որպես հանդիսատեսի, հետաքրքիր է հետևել երեխաների, որ խաղում են, գյումրեցի փոքրիկների, տեսնել քաղաքը, միջավայրը: Այդ ամենը տրամադրող է: Միայն այն, որ 25 մասանոց սերիալ է, ես՝ որպես հանդիսատես, ավելի կարճ սերիալներ նայում եմ: Կարծում եմ՝ հանդիսատեսը կգնա այս ֆիլմի հետևից»,- նշեց նա:
19:00 03.07.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր բուհեր և հետաքրքրված են տնտեսական ու քաղաքական գործընթացներով։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են պետություն-մասնավոր երկխոսությանը, Հայաստանի տնտեսական հարաբերություններին հարևան երկրների հետ, ՀՀ տնտեսական կառավարման մոդելին, ԵՄ չափանիշներին համապատասխանեցման գործընթացին և մի […] ...
18:51 03.07.2025
53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժինՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղում բնակվող 53-ամյա տղամարդը հուլիսի 1-ին բաժին է ներկայացել «ԻԺ-58» տիպի 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
18:43 03.07.2025
Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանըԱ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Նոր եվրոպական ոդիսական» նախագծին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Շանզ-Էլիզե» նվագախմբի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Գավատորտան, դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը, դիրիժոր Ֆիլիպ Հերվեգը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության […] ...
18:36 03.07.2025
ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը: Մրցաշարի միջին հաճախելիությունը կազմում է 43 տոկոս, իսկ որոշ հանդիպումներում՝ 13 տոկոս: Երկրպագուներին մարզադաշտ բերելու համար ՖԻՖԱ-ն հերթական անգամ որոշել է իջեցնել տոմսերի գները: Օրինակ քառորդ եզրափակչի «Ֆլումինենսե» – «Ալ Հիլալ» հանդիպման համար նախատեսված տոմսերը կարժենան 11 դոլար: Ավելի […] ...
18:30 03.07.2025
Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունիսի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի 35-ամյա բնակիչը տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել էր 900 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույս, […] ...
18:23 03.07.2025
Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար: Վարչապետը կարևորել է […] ...