ՀՀ-ի հետ հարաբերությունները մտել են արագ զարգացման փուլ․ Արարատ Միրզոյանն ընդունել է շվեդ գործընկերոջը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+35.09 oC

ՀՀ-ի հետ հարաբերությունները մտել են արագ զարգացման փուլ․ Արարատ Միրզոյանն ընդունել է շվեդ գործընկերոջը

20:13 26.08.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 26-ին ընդունել է իր հրավերով Հայաստանում գտնվող Շվեդիայի Թագավորության Րիկսդագի նախագահ Անդրեաս Նորլենին:

Ողջունելով գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ դեռեւս թարմ են տպավորությունները հունիսին Շվեդիա կատարած պաշտոնական այցից, որի ընթացքում տեղի ունեցած հանդիպումները նոր էջ բացեցին հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում: Հայաստանի խորհրդարանի խոսնակը հավելել է, որ մեծ պատիվ է ընդունել իր շվեդ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Հայաստանում:

Անդրեաս Նորլենը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ շվեդական կողմը շատ բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները: Նա կարծիք է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները մտել են արագ զարգացման փուլ, որն ունի բավականին հավակնոտ օրակարգ:

Ըստ ԱԺ նախագահի՝ ակնհայտ է այն անկեղծ հետաքրքրությունը, որը ցուցաբերում է Շվեդիան թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, ինչի մասին խոսում են թե՛ բարձր մակարդակի փոխայցելությունները, թե՛ Շվեդիայի կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցության շոշափելի աճը: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը մեծ ցանկություն ունի համագործակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային եւ անտառային ռեսուրների կառավարման, հանքարդյունաբերական թափոնների կառավարման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

Շվեդիայի խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ խորհրդանշական է այցը Հայաստան հատկապես այն ժամանակաշրջանում, երբ Շվեդիան տոնում է իր ժողովրդավարության 100-ամյակը: Նա հավելել է, որ նման ներկայացուցչական կազմով, որն ընդգրկում է Րիկսդագի բոլոր փոխխոսնակներին եւ քաղաքական խմբերի ղեկավարներին, Շվեդիայի խորհրդարանն այցելություն է ունենում միայն 4 տարին մեկ անգամ: Նա կրկին վերահաստատել է շվեդական կողմի պատրաստակամությունն աջակցելու Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին և կայուն ազատ շուկային միտված բարեփոխումների ընթացքին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 14.07.2025

SHANTNEWS

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

14:57 14.07.2025

Արդյունավետ և ընդլայնված խոսակցություն ունեցանք Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ եւ ընդլայնված խոսակցություն է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ ...

Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

14:51 14.07.2025

Հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հուլիսի 7-13-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի հասունացումը և բերքահավաքը։ Սկսվել է ծխախոտի վերին տերևների առաջացումը։ Դաշտերում և այգիներում կատարվել է հերթական վեգետացիոն ոռոգում։ Նախալեռնային շրջաններում սկսվել է աշնանացան ցորենի և եգիպտացորենի հասունացումը, շարունակվել է […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

14:45 14.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ազգային տոնի կապակցությամբ։ «Այս պատմական օրը Ֆրանսիան ընտրեց ազատության, մարդու իրավունքների գերակայության, հավասարության և ժողովրդավարության ուղին: Նման համամարդկային արժեքների վրա են հիմնված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները: Առանձնահատուկ երախտագիտությամբ եմ ընդգծում, որ Ձեր նախագահության օրոք հայ-ֆրանսիական բազմոլորտ և սերտ համագործակցությունը վերափոխվել […] ...

Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

14:38 14.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 49-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 221 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 36 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 27 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական […] ...

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

14:23 14.07.2025

Հանրապետության որոշ հատվածներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-19-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպավում է քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ […] ...

BACK_TO_TOP