14:54 28.08.2019
«Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային պահեստում բռնկված հրդեհից տուժած գործարարներից երկուսն այսօր ասուլիս են հրավիրել:
«Մոտ 6 ամիս է, ինչ մեր ապրանքները պահպանվում են «Ձյունիկ» սառնարանային պահեստային մասում: Թռչնի միս է, տավարի, բրազիլական մսեղեն է, խոզի սառեցված մսամթերք է: Մոտավորապես 900 տոննա տարբեր տեսակի մսամթերք են պահպանում: Ամենամեծ քանակությունը մերն է եղել: Ամսական մոտ 9 մլն գումար ենք փոխանցել՝ որպես սառնարանում պահպանության գումար: Հրկիզումից հետո մենք կարողացանք 302-303 տոննան փրկել, մնացած ապրանքներն այրվել էին: Մոտ 600 տոննա մնաց, այս պահին ընթանում են այդ ապրանքների մաքրման աշխատանքներ, որպեսզի հետագայում այլ հիվանդություններ չառաջանան», – ասել է «Արմեն-Համիկ եղբայրներ» ՀՁ ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Անդրեասյանը:
Գործարարն ասել է, որ քանի որ «Ձյունիկ» ՍՊԸ սառնարանային ընկերությունը սնանկ է ճանաչվել, չի կարող փոխհատուցել, իրենք կառավարությանն են դիմում: Կորստին զուգահեռ՝ բանկային ու վարկային պարտավորություններ ունեն:
«Քանի որ այդ ապրանքները մենք չեն վաճառել, գոնե հետ վերադարձնեն մեր ԱՀՀ-ն ու մաքսատուրքը, քանի որ թռչնի վրա մեր մաքսատուրքը 26.6 տոկոս է, իսկ ԱՀՀ-ն, երբ որ մտանք ԵՏՄ, 32 տոկոսից դարձավ 46.6 տոկոս: Մյուս տարի կլինի 50, էն մյուս տարի՝ 60 տոկոս: Հիմա պետությունը, մեր կառավարությունը պետք է գոնե աջակից լինի մեր գործարարներին, որպեսզի հետ վերադարձնեն մեր ԱՀՀ-ն և մաքսատուրքը»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ խոսքը մոտավորապես 8000 հազար դոլարին համարժեք դրամի մասին է:
Ըստ գործարարի՝ «Ձյունիկ» ՍՊԸ-ում, ընդհանուր առմամբ, 30 մլն դոլարի ապրանք է պահվել:
«Մենք գիտենք, որ կառավարությունն այսօր մեր ծախսերը չի հատուցի, ձեռքբերման գումարները, բոլորս էլ գիտենք, չի հատուցի, գոնե ԱԱՀ-ն ու մաքսատուրքը փոխհատուցեն, հաշվարկեն և փոխանցեն յուրաքանչյուր ընկերության հաշվին՝ որպես կանխավճար»,- հավելել է նա՝ ասելով, որ այդ գումարները ցանկանում են օգտագործել հետագա ներկրումների համար: Խոսքը 4, 5 մլն դոլարի մասին է:
Գործարար Ավետիս Սուքիասյանն էլ հստակեցրել է, որ իրենք դիմում են խնդրանքով, որ գործադիրում ընթացք տան այն դիմումին, որը «Ձյունիկ» ՍՊԸ-ն պատրաստել է, և շուտով, հավանաբար, կներկայացնի աջակցություն ստանալու նպատակով:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...