19:07 28.08.2019
Բարդ է լինել այն երկրի նախագահը, որը 27 դար շարունակ դիմակայել է տարբեր կայսրություններին,- Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այս մասին հայտարարել է «Euronews»-ին տված հարցազրույցում, հայտնում է 1tv.ge-ն:
Վրաստանի նախագահը հարցազրույցն սկսել է օկուպացված Աբխազիայում անցկացված «նախագահական ընտրությունների» թեմայով` ընդգծելով, որ Աբխազիայում ռուսականացման քաղաքականություն է իրականացվում:
«Այս «ընտրությունները» մենք չենք ճանաչում, սակայն վստահ եմ, մի օր, որը շատ շուտ կգա, Վրաստանում կանցկացվեն ընտրություններ, որոնք կընդգրկեն Վրաստանի ողջ տարածքը և Աբխազիայում բնակվող մեր քաղաքացիները կունենան մասնակցելու հնարավորություն»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Նախագահ Զուրաբիշվիլիի խոսքերով՝ պատերազմի և բռնազավթման նպատակը Վրաստանի արևմտյան ուղու կասեցումն էր, որը բարեբախտաբար տեղի չունեցավ և այդ պատճառով, Վրաստանը հաղթանակած է այս պայքարում:
«Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք պատերազմի և մեր տարածքների բռնազավթման պատճառով: Բազմիցս ասել եմ, որ որևէ տիպի հաղորդակցության համար անհրաժեշտ է ստանանք հստակ ազդանշան, որ Ռուսաստանի վերաբերմունքը փոխվել է իր փոքր բարեկամի նկատմամբ: Եթե մենք այս ուղղությամբ տեսնենք ազդանշան, ապա վստահ եմ, պատրաստ կլինենք ապագայում երկխոսելու համար: Վստահ եմ, որ իրավիճակը կփոխվի:
Բարդ է լինել այն երկրի նախագահը, որը 27 դար շարունակ դիմակայել է տարբեր կայսրություններին: Այս տարածքները տարբեր ժամանակներում եղել են բռնազավթված տարբեր կայսրությունների կողմից, և մենք փրկվել ենք: Այնպես որ, վստահ եմ, որ հիմա էլ կփրկվենք և կշարունակենք շարժվել դեպի Եվրոպա»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:
19:54 14.07.2025
«Ռեալ»-ն ու «Լիվերպուլ»-ը կարող են աստղային փոխանակում կատարելՄադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը» այս ամառ կարող են աստղային փոխանակում կատարել, փոխանցում է armsport.am-ը: Ըստ Real Madrid Confidential-ի՝ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն կարող է տեղափոխվել «Էնֆիլդ», իսկ ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն՝ «Սանտյագո Բեռնաբեու»։ «Կարմիրները» նաև պատրաստ են վճարել լրացուցիչ 35 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա Կոնատեն ցանկանում է կարիերան շարունակել մադրիդյան գրանդի կազմում։ […] ...
19:50 14.07.2025
ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը որևէ երրորդ կողմի արտապատվիրակելը. Վարչապետի խոսնակՀայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Հարց. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, խոսել […] ...
19:46 14.07.2025
Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպանը ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմԱշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։ Այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։ Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման […] ...
19:39 14.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Շահումյան, Այգեզարդ, Այգեպատ, Նարեկ, Քաղցրաշեն, Նորաշեն, Բերդիկ, Ոստան, Վերին Արտաշատ, Ավշար, Արարատ բնակավայրերում և Արարատ քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
19:30 14.07.2025
Հայաստանում է Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունըՀուլիսի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակության պաշտոնական ընդունելությունը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Ողջունելով պատվիրակությանը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Դոբրովոդսկուն Հայաստան այցի համար։ Նա ներկայացրել է […] ...