«Սխոդկա», «օբշյագ», «մատաղի փող».Կառավարությունը կոշտ պայքար է սկսում քրեական հեղինակությունների դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

«Սխոդկա», «օբշյագ», «մատաղի փող».Կառավարությունը կոշտ պայքար է սկսում քրեական հեղինակությունների դեմ

15:46 29.08.2019

Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Դրանով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել.

ա. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու համար.
բ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են ՀՀ Քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմը) կամ 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները.
գ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար՝ միաժամանակ նախատեսելով խրախուսական նորմ առ այն, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում.
դ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար:

Առաջարկվում է որպես որակյալ հանցակազմեր նախատեսել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, որոնք կատարվել են.

ա. քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,
բ. պաշտոնեական դիրքն օգտագործելով,
գ. զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,
դ. անչափահասի ներգրավմամբ,
ե. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից:

Հաշվի առնելով միջազգային փորձը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը՝ տրվել են «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունների մեկնաբանությունները՝ այդպիսով ապահովելով նշված հասկացությունների բովանդակության կանխատեսելիությունը և բացառելով իրավական որոշակիության սկզբունքի խախտման հնարավորությունը:

Առաջարկվում է համապատասխան լրացում կատարել նաև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում՝ լուծելով լրացվող նոր հանցակազմերի ենթակայության հարցը (Քննչական կոմիտե):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը ՀՀ Քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմը) և 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածներով նախատեսված հանցակազմերի դեպքում դրսևորել է տարբերակված մոտեցում թե՛ ծանրացնող հանգամանքների նախատեսման, թե՛ խրախուսական նորմերի կիրառման դիտանկյունից՝ առաջարկվում է, Նախագծով առաջարկվող կարգավորումներին համահունչ, նշված հանցակազմերը լրացնել ծանրացնող նոր հանգամանքներով, ինչպես նաև նախատեսել խրախուսական նորմ բանդայում մասնակցելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձի համար և վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

18:44 04.07.2025

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է խարդախության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

18:37 04.07.2025

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Nissan Teana»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

18:30 04.07.2025

«Ռոմայի» ուզբեկ հարձակվողը կտեղափոխվի Թուրքիա

Իտալական «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի Թուրքիա։ Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Ուզբեկ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Իստանբուլ Բաշաքշեհիրում»: Թուրքական ակումբն իրավունք կունենա հետագայում գնելու Շոմուրոդովի տրանսֆերային իրավունքը 7 միլիոն եվրոյով: ...

Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

18:24 04.07.2025

Բռնակոթ գյուղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 96 թուփ․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բռնակոթ գյուղի բնակիչ 51-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 96 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ […] ...

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններ

18:17 04.07.2025

ՀՀ-ում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման և Ուղևորների անունների գրանցման համակարգերի ներդրման վերաբերյալ անցկացվել են ազգային խորհրդակցություններ

Հուլիսի 2-ից 4-ը ՀՀ ԱԳ նախարարությունը ՀՀ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի հետ համագործակցաբար և Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել են ազգային խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետությունում Ուղևորների մասին նախնական տեղեկատվության փոխանակման (ՈՒՆՏ) և Ուղևորների անունների գրանցման (ՈՒԱԳ) համակարգերի ներդրման շուրջ, ինչը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրից: Ազգային խորհրդակցությունների անցկացումը բխում էր ՀՀ կողմից ավելի […] ...

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

18:12 04.07.2025

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հանգստյան գոտում թմրանյութ են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 2-ին Գյումրիի հանգստյան գոտիներից մեկի տարածքում ձերբակալել և բաժին են տեղափոխել Գյումրի քաղաքի 34-ամյա երկու բնակչի: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հանգստյան գոտում կատարված զննությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչ և սինթետիկ թմրամիջոցով փաթեթ։ Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

BACK_TO_TOP