19:41 02.09.2019
Թուրքական «Bianet» թերթի թղթակից, ֆոտոլրագրող և վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սյունակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը:
Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հոդվածի հեղինակն աշխարհահռչակ գրողի կենսագրության մասին հատվածում թույլ է տալիս մի անճշտություն, որը, սակայն, որոշակի տարածվածություն ունի թուրքական շրջանակներում: Ըստ այդ տարածված սխալի՝ Վիլյամ Սարոյանի իրական անունը Արամ է, իսկ ազգանունը՝ Քարաօղլանյան: Շփոթության պատճառը հավանաբար այն է, որ 1905թ. հայկական կոտորածից մազապուրծ Սարոյանների ընտանիքի հետ միասին Բիթլիսից ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգ են գաղթել նաև իր քեռիների՝ Քարաօղլանյանների ընտանիքները:
Քորուջուն իր հոդվածում ուշադրություն է հրավիրում Թուրքիայում «Սարոյան» ազգանվան հետ կապված մեկ այլ շփոթմունքի վրա ևս:
«Երբ ավարտվեց 2-րդ համաշխարհային պատերազմը,- գրում է Քորուջուն,- ԱՄՆ-ի հայկական կոմիտեներն իրենց պահանջներն էին տարածում աշխարհով մեկ: «New York Times» թերթում անգամ այդ թեմայով հրապարակված բաց նամակում պահանջվում էր ԽՍՀՄ-ին վերադարձնել Կարսը և Արդահանը: Իսկ այդ նամակի տակ արված ստորագրությունն ասում են, որ «Սարոյան» ազգանվամբ էր»:
Քորուջուն հիշեցնում է, որ այդ ժամանակ թուրքական «Cumhuriyet» թերթը 1945թ. հուլիսի 22-ի համարում գրել է, որ ճանաչված հայ գրողներից Սարոյանը նույնպես ստորագրել է հիշյալ նամակի տակ: Սակայն ճշմարտությունը հետո պիտի պարզվեր: Այդ ստորագրողը Վիլյամ Սարոյանը չէր եղել: Պարզվելուց հետո իսկույն տարածվել է համապատասխան հերքումը:
Հոդվածի հեղինակը վկայակոչում է թուրք լրագրող Դողան Նադիի՝ 1945թ. հուլիսի 31-ին հրապարակված «Ամերիկայում հայկական հարցի էությունը» հոդվածը, որտեղ նշվում է, որ նամակ ստորագրողը մեկ այլ Սարոյան էր, որը Կալիֆոռնիայում առևտրով էր զբաղվում:
«Նադին ասում էր, որ մարդ առաջին հերթին ենթադրում է, որ Սարոյանը Ամերիկայում սիրված հայ գրողը պիտի լինի, մինչդեռ «ենթադրողը» հենց այն թերթն էր, որն այդ թեման սխալմամբ Թուրքիայի օրակարգ էր բերել»:
Այնուհետև նշվում է, որ Վիլյամ Սարոյանը այդպիսի տեքստ առանց այդ էլ չէր կարող ստորագրել, քանի որ այդ ժամանակաշրջանում նա ավտովթարից վիրավորվել և հոսպիտալացվել էր:
Նշենք, որ հարուստ գրական ժառանգություն թողած Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները հրատարակվել են նաև Թուրքիայում Ազիզ Գյոքդեմիրի խմբագրությամբ և «Արաս» հրատարակչատան կողմից:
15:41 15.07.2025
Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակովԵրևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. ▫️տրանսպորտային քարտ ▫️անհպում բանկային քարտ (բացի ՎՏԲ-ից) ▫️բջջային հավելված ...
15:25 15.07.2025
Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնում է, որ Նոր Զելանդիայի հյուսիսային ափերի մոտ տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 9:54-ին՝ Օքլենդ խոշոր քաղաքից մոտ հազար կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է 11,800 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
15:04 15.07.2025
Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս […] ...
14:43 15.07.2025
ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունըՀամացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։ Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական […] ...
14:35 15.07.2025
Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջՈւկրաինայում հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին նախընտրելի է ռուսական կողմի համար. Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ «Մենք պետք է կենտրոնանանք քաղաքական և դիվանագիտական աշխատանքի վրա։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել, […] ...
14:25 15.07.2025
Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի կարևոր թեմաներ, ինչպես նաև առաջիկա շփումների […] ...