Բացահայտում ամուսնալուծությունից առաջ. Արմեն Ջիգարխանյանի կինը 4 մլն ռուբլի է հանել հաշվից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+11.98 oC

Բացահայտում ամուսնալուծությունից առաջ. Արմեն Ջիգարխանյանի կինը 4 մլն ռուբլի է հանել հաշվից

12:11 27.11.2017

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի և նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ընտանիքում ծագած սկանդալը թափ է առնում օր-օրի:

Արմեն Ջիգարխանյանի որդու ելույթը՝ «Новые русские сенсации» հաղորդաշրի նախորդ թողարկմանը, Ջիգարխանյանի նախկին կինը սարսափով էր դիտում: Նա հոգնել է լսել անհիմն մեղադրանքներ իր հասցեին: Այժմ Տատյանա Վլասովան որոշել է, որ ինքն էլ ունի ձայնի իրավունք և եթե իրեն մեղադրում են բոլոր մեղքերի մեջ, ուրեմն ինքն էլ ունի պատասխանի իրավունք:

«Նա ոչ միայն խաբեբա է, այլև փտած մարդ: Ուրիշ ոչինչ չես ասի: Ես տպավորություն ունեմ, որ ով նրա հետ շփվում է, ժամանակի ընթացքում նույն կարծիքն է կազմում: Չնայած, որ նա հմայիչ է. գեղեցիկ շորեր է հագնում ու խուճուճներ ունի: Նրան խղճալ կարելի է, չէ որ նա չի փոխվի, ամբողջ կյանքում այդպիսին կմնա», – ասել է Ջիգարխանյանի նախկին կինը՝ Տատյանա Վլասովան Վիտալինայի մասին:

Ամուսնալուծության պաշտոնական որոշումից մեկ օր առաջ Ջիգարխանյանի նախկին կինը մարտահրավեր նետեց Վիտալինային:

Տատյանա Վլասովան նաև նշել է. «Ես չգիտեմ, գուցա նա արհեստավարժ խափեբա է, բայց նա իսկապես արհեստավարժ աշխատեց: Նրան պետք է տալ իր վաստակածը: Ասում են, նա նախկինում էլ նման փորձ է ունեցել, բայց այնտեղ ցանկալի արդյունքի չի հասել»:

«Новые русские сенсации» հաղորդաշարում, առաջին անգամ բացահայտվել է մի փաստաթուղթ, որի հայտնաբերումից սարսափելի վախենում էր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան: Դա Արմեն Ջիգարխանյանի հաշվից 4 076 098 ռուբլի գումարի դուրսգրումն է: Հենց այդքան գումար կար ժողովրդական արտիստի հաշվեհամարին, երբ սկսվեց այս սկանդալը: Եթե հավատանք այս փաստաթղթին, ապա հոկտեմբերի 10-ին Վիտալինան, լիազորագրով Արմեն Ջիգարխանյանի հաշիվը զրոյացրել է: 

Ստացվում է, որ հոկտեմբերի 10-ին հաշիվը զրոյացնում է, իսկ 15-ին հայտարարում, որ իր հանրահայտ ամուսինը անհայտացել է:

Աղմկոտ բացահայտումները ներկայացված են «Новые русские сенсации»  հաղորդաշարի ժամանակ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին կկայանա Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը: Ժողովրդական արտիստը հրապարակային մեղադրել էր երիտասարդ կնոջը՝ իրեն թալանելու մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

23:27 14.05.2025

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

23:18 14.05.2025

Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվի

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

23:09 14.05.2025

Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասին

ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

22:57 14.05.2025

Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart»  պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

22:45 14.05.2025

Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն Հագիվարային

Այսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

22:33 14.05.2025

ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները

ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...

BACK_TO_TOP