50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ԻԻՀ քաղաքացու աշխատասենյակից առանձնապես խոշոր չափերով գումար գողանալու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.75 oC

50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ԻԻՀ քաղաքացու աշխատասենյակից առանձնապես խոշոր չափերով գումար գողանալու համար

18:59 02.09.2019

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գողության դեպք: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 50-ամյա բնակչին:

2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, ԻԻՀ քաղաքացուց, ով Հայաստանում զբաղվում է բիզնես գործունեությամբ, ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, օգտվելով իր աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից, ապօրինի մուտք է գործել աշխատասենյակ և պահարանից գաղտնի հափշտակել իր դրամապանակը, որի մեջ եղել է 15.400 ԱՄՆ դոլար և 4.006.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում   փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքների, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1969 թվականին: Վերջինս հայտնաբերվել է, հարցաքննվել և նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում վերջինս հանգամանորեն ներկայացրել է հափշտակություն կատարելու հանգամանքները:

Նախնական քննությամբ պարզվել է, որ 50-ամյա տղամարդը 2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 13:30-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով գրասենյակում մարդ չլինելու հանգամանքից, բաց դռնից մուտք է գործել Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող գրասենյակ, այնտեղ գտնվող պահարանից գաղտնի հափշտակել դրամապանակ՝ առանձնապես խոշոր չափերի գումարի պարունակությամբ, և դիմել փախուստի, իսկ հափշտակված գումարը ծախսել իր անձնական կարիքների համար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված անհերքելի ապացույցների արդյունքում պարզվել է, որ նույն անձի կողմից նախկինում ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերի գաղտնի հափշտակություն կատարելու մեկ այլ դեպքի վերաբերյալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով  հարուցվել և քննվում է ևս մեկ քրեական գործ:

Հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2019թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի՝ 1969թ. ծնված բնակիչն ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող կազմակերպության աշխատասենյակներից մեկը, որտեղից գաղտնի հափշտակել է «Այֆոն 6» ապրանքանիշի բջջային հեռախոս, որից հետո այն վաճառել է իրեն անծանոթ անձի, իսկ վաճառքից ստացված գումարը ծախսել` անձնական կարիքները հոգալու համար:

Որոշում է կայացվել՝ նշված երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, նախաքննությունը համատեղ շարունակելու մասին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրվելու վերաբերյալ:

Քրեական գործով կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական, դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հափշտակված առանձնապես խոշոր չափերի գումարը և բջջային հեռախոսը հայտնաբերելու, ինչպես նաև՝ վերջինիս կողմից կատարված այլ հանցագործության դեպքերը բացահայտելու ուղղությամբ:

Նշենք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախկինում 11 դրվագ գաղտնի հափշտակություններ կատարելու համար 27 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ կրելուց հետո 2018թ. նոյեմբերի 1-ին համաներման ակտի ընդունման հիմքով ազատվել է պատժի կրումից: Հատկանշական է, որ դրանից հետո նա շարունակել է իր գործունեությունը և զգալի չափերի գաղտնի հափշտակություններ կատարելու համար դատարանի վարույթում քննվող քրեական գործերով հանդիսանում է ամբաստանյալ. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված եղել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն վերջինս շարունակել է իր հանցավոր գործունեությունը և կատարել նմանատիպ հերթական հանցագործությունները:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:39 14.05.2025

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

17:33 14.05.2025

Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. Գեղարքունիքի պարեկների բացահայտումը

Գեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին: «ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: […] ...

Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

17:24 14.05.2025

Խորհրդարանը քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը

Ազգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հիմնական աշխատանքները՝ մասնավորապես նշելով, որ 2024 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության մասին» […] ...

Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

17:18 14.05.2025

Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Անհատ ձեռնարկատեր Աշոտ Ղումաշյան պատկանող պանրի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ. Անտառաշեն)։ Պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Սպանության փորձի մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են

17:12 14.05.2025

Սպանության փորձի մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են

Գեղարքունիքի մարզի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 12-ին` ժամը 22.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Գավառի բաժին է տեղափոխվել 2023 թվականից ՌԴ իրավապահների կողմից սպանության փորձի ու ապօրինի զենք ձեռք բերելու և պահելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը, խափանման միջոցը՝ կալանքն: Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նրան հայտնաբերելու մասին տեղյակ է […] ...

ԿԳՄՍ նախարարը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների տեսահարցերին

17:06 14.05.2025

ԿԳՄՍ նախարարը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների տեսահարցերին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը,մայիսի 26-ին՝ ժամը 18։00-ից եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին: Այս մասին հայտնում են Կառավարությունից: «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ մինչև մայիսի 17-ը։ Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Կառավարության և Ազգային ժողովի ֆեյսբուքյան և յութուբյան էջերով, ինչպես նաև Առաջինի լրատվական ալիքով»,-ասվում է […] ...

BACK_TO_TOP