21:28 02.09.2019
Դատարանն այսօր բավարարեց ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբոր, «Սամ-Հար» ՍՊԸ-ի տնօրեն Ռոբերտ Մանուկյանի պաշտպանի ներկայացրած գրավը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։ «Փաստինֆո»-ն այս մասին տեղեկացավ փաստաբան Հովսեփ Սարգսյանից։
«Դատարանն այսօր քննարկեց և բավարարեց գրավի միջնորդությունը։ Ռոբերտ Մանուկյաննը կալանքից կազատվի 800 հազ. դրամ գրավի դիմաց»,-նշեց փաստաբանը։
Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում փաստաբանն ընդգծել էր, որ սա միջին ծանրության հանցագործություն է, որի համար մարդկանց չեն կալանավորում։ Բացի այդ օրենսդիրը պահանջում է, որպեսզի դատարանը պատճառաբանի՝ ինչու է բացառիկ միջոց կիրառում կալանավորումը։ Փաստաբանը պնդում է՝ պատճառաբանությունը պետք է լինի հիմնավոր, մինչդեռ դատարանը նմանատիպ որևէ պատճառաբանություն չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանին ոստիկանները օգոստոսի 3-ին տարել էին ոստիկանություն՝ արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու դրդչության կասկածանքով՝ առանց նրան ծանուցագիր ուղարկելու կամ բերման ենթարկելու որոշում ունենալու։ Ռ.Մանուկյանը հրաժարվել էր առանց օրինական հիմքի գնալ ոստիկանություն, սակայն նա հարկադրաբար տեղափոխվել է ոստիկանություն, որտեղ, ըստ նրա հայտարարության, ենթարկվել է բռնության։
Դատարանը նրա ձերբակալությունը ոչ իրավաչափ է համարել ու ազատել արգելանքից՝ արձանագրելով, որ «գործը վարույթ ընդունելուց քննիչի կողմից որեւէ հանձնարարություն չի տրվել կասկածյալին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու համար, գործում չկա բերման ենթարկելու մասին որոշում կամ ծանուցագիր»։
Գործարար Ռ. Մանուկյանը իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ։ Նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել էր բռնության հանգամանքը։ Եզրակացությամբ փորձագետները Ռոբերտ Մանուկյանի մոտ ախտորոշել են կրծքավանդակի հետին պատի սալջարդ, վերին վերջույթների, գլխի փափուկ հյուսվածքների սալջարդեր։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մելիք Մանուկյանի նկատմամբ կատարված սպանության փորձից հետո։
22:41 15.07.2025
Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ ավտոմեքենաները հայտնվել են դաշտամիջյան հատվածում․ կա 3 վիրավորՀուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Ժորա Գասպարյանի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիք Ավետիսյանի վարած «Foton Tunland» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր […] ...
22:28 15.07.2025
ԵՄ-ՀՀ օրակարգը, խաղաղության օրակարգը, ԱՄՆ-ի պլանները. Հրաչյա Թաշչյանի հարցազրույցըՀայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մաս կազմող իրադարձությունների ակտիվությամբ սկսվեց շաբաթը։ Վարչապետը հանդիպումներ ունեցավ Բրյուսելում, ապա մեկնեց Փարիզ։ Ճիշտ այդ ընթացքում էլ Հայաստանին վերաբերող ուշագրավ հայտարարություններ արեցին ԱՄՆ նախագահն ու Թուրքիայում այդ երկրի դեսպանը։ Այս ու այլ թեմաների այսօր անդրադարձել է դիվանագետ Հրաչյա Թաշչյանը՝ «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:16 15.07.2025
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ կլինի 50 օրվա ընթացքում ՌԴ-ի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 50 օրից պատրաստ կլինի Ռուսաստանի դեմ մաքսատուրքեր և պատժամիջոցներ կիրառել՝ չմանրամասնելով, թե ինչպիսի։ «Վատ կլիներ, եթե 50 օր անց համաձայնության չհասնեինք», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տան այգում լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Մոսկվայի նկատմամբ կկիրառվեն «մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ»։ Թրամփը չի մանրամասնել, թե ինչպիսի […] ...
21:49 15.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...
21:35 15.07.2025
Ներքին գործերի նախարարը կգործուղվի ՎրաստանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...