Վրաստանի ապագա վարչապետը կունենա բավականաչափ քաջություն ՌԴ-ի հետ բաց բանակցություններ վարելու համար. Գավրիլով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+35.09 oC

Վրաստանի ապագա վարչապետը կունենա բավականաչափ քաջություն ՌԴ-ի հետ բաց բանակցություններ վարելու համար. Գավրիլով

16:00 03.09.2019

Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի կարծիքով` Վրաստանի ապագա վարչապետը կունենա բավականաչափ քաջություն Ռուսաստանի հետ բաց բանակցություններ վարելու համար:

Պատգամավորն անդրադարձել է Վրաստանի վարչապետի փոփոխությունը և նշել, որ հունիսին ակցիան ցրելու ժամանակ Գիորգի Գախարիան խիստ դիրքորոշում է ունեցել:

«Վրաստանի նախագահից անկախ, Վրաստանի կառավարության նոր ղեկավարը կունենա բավական քաջություն, որպեսզի դուրս գա Ռուսաստանի հետ բաց բանակցությունների համագործակցության վերականգնման նպատակով»,- նշել է Գավրիլովը:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում  հունիսի 20-ին ընթանում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Ռուսական պատվիրակության ղեկավարը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին՝ հարուցելով քաղաքացիների զայրույթը։ Սկսված բողոքի ակցիաների ֆոնին խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել Իրակլի Կոբախիձեն։

Նույն օրը՝ հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը, երբ ցուցարարները փորձում էին գրոհել խորհրդարանի շենքը, հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառեցին ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: «Գավրիլովի գիշեր» անվանումը ստացած զարգացումների պատճառով այդ օրը վիրավորվել է 240 մարդ, 2 հոգի կորցրել է աչքը, բերման ենթարկվել մոտ 300-ը, ինչի պատճառով առ այսօր վրաց հասարակության մի մասը պահանջում է նախկին ՆԳ նախարար և արդեն վարչապետի թեկնածու Գիորգի Գախարիայի հրաժարականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

15:04 15.07.2025

Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս […] ...

ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունը

14:43 15.07.2025

ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունը

Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։ Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական […] ...

Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ

14:35 15.07.2025

Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ

Ուկրաինայում հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին նախընտրելի է ռուսական կողմի համար. Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ «Մենք պետք է կենտրոնանանք քաղաքական և դիվանագիտական աշխատանքի վրա։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել, […] ...

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

14:25 15.07.2025

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի կարևոր թեմաներ, ինչպես նաև առաջիկա շփումների […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 15-20-ը

14:18 15.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 15-20-ը

Երևանում հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հուլիսի 15-ին՝ 19-23 մ/վ, հուլիսի 16-20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 15-ին և 18-20-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո […] ...

Կալասը հայտնել է, թե երբ ԵՄ-ն կարող է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ

14:10 15.07.2025

Կալասը հայտնել է, թե երբ ԵՄ-ն կարող է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրները կարող են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ արդեն երեքշաբթի օրը։ «Ես ակնկալում եմ, որ այսօր մենք կկարողանանք հասնել քաղաքական լուծման պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ։ Մենք շատ մոտ ենք դրան։ Այսօր կամ վաղը, բայց ես ակնկալում եմ, որ դա կլինի այսօր», – ասել […] ...

BACK_TO_TOP