20:48 03.09.2019
Ամերիկյան NASA ընկերությունը պատկերել է2019 թվականին ԱՄՆ-ում գրանցված ամենաուժգին՝ «Դորիան» փոթորկի կադրերը՝ արված տիեզերքից:
Ինչպես հայտնում է Korrespondent-ը՝ լուսանկարն արվել է Երկրից գրեթե 420 կմ հեռավորությունից:
Լուսանկարում փոթորկի տրամագիծը մի քանի հարյուր կիլոմետր է:
Պատկերն արձանագրվել է այն ժամանակ, երբ փոթորիկը գտնվել է Բահամյան կղզիների հատվածում:
Մասնագետները կազմակերպության Instagram-ի պաշտոնական էջում հրապարակման ներքո հայտնել են դրա կողմից հնարավոր ավերիչ հետևանքների, ուղղության ու բնույթի մասին:
Լուսանկարելու պահին քամու արագությունը հասել է 289 կմ/ժ-ի, ինչը վտանգավարության ամենաբարձր՝ 5-րդ մակարդակն է:
Տիեզերագնացները նաև հայտարարել են, որ սա Բահամյան կղզիների տարածքում երբևէ գրանցված ամենաուժգին փոթորիկն է։
15:41 15.07.2025
Օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակովԵրևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար վճարման տարբերակով. ▫️տրանսպորտային քարտ ▫️անհպում բանկային քարտ (բացի ՎՏԲ-ից) ▫️բջջային հավելված ...
15:25 15.07.2025
Նոր Զելանդիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) հայտնում է, որ Նոր Զելանդիայի հյուսիսային ափերի մոտ տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 9:54-ին՝ Օքլենդ խոշոր քաղաքից մոտ հազար կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է 11,800 մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
15:04 15.07.2025
Հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս […] ...
14:43 15.07.2025
ՆԳՆ-ն պարզել է շանը մեքենային կապած վարորդի ինքնությունըՀամացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի տղամարդ շանը կապած մեքենային վարում՝ կենդանու նկատմամբ ցուցաբերելով դաժան վերաբերմունք։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են վարորդի ինքնությունը։ Բյուրեղավանի 62-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանություն։ Հիշեցնենք, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի արարք է և յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական […] ...
14:35 15.07.2025
Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջՈւկրաինայում հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին նախընտրելի է ռուսական կողմի համար. Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ «Մենք պետք է կենտրոնանանք քաղաքական և դիվանագիտական աշխատանքի վրա։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել, […] ...
14:25 15.07.2025
Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի կարևոր թեմաներ, ինչպես նաև առաջիկա շփումների […] ...