20:11 04.09.2019
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրել է օրենսդրական փոփոխության նախագիծ, որով առաջարկվում է մինչև 4 տարվա արտադրության մեքենաների ներկրումները ազատել ավելացված արժեքի հարկից։ Այս նախագիծն ուղարկվել է կառավարության հավանությանը, սակայն կառավարության եզրակացությունը միանշանակ չէ։
Հարցը քննարկվելու է կառավարության վաղվա նիստում, և գործադիրի եզրակացությունը մի քանի կետ ունի, որոնց մի մասով կառավարությունը դեմ չէ նախագծի ընդունմանը, մի մասով՝ պնդում է, որ օրենքի ընդունման դեպքում հարկային եկամուտների նվազում կլինի։ Իսկ կառավարության վերջնական եզրակացությունից հետո օրենքի նախագիծը դեռ քննարկվելու է Ազգային ժողովում։
Սակայն նախագծում կան որոշ նրբություններ․ մասնավորապես խոսքը այն մասին է, որ արտոնությունը տրվելու է ոչ թե անհատ մեքենա ներկրողների, այլ ներկրումներով զբաղվող ընկերություններին, որոնք պարտավոր են հետագայում վաճառել այդ մեքենաները։ Միաժամանակ կառավարության եզրակացության մեջ նշվում է, որ այստեղ էլ վերահսկողության խնդիրներ կան, որ անհրաժեշտ է լուծել։
Իսկ բուն արտոնությունը տրվելու է 2020 թվականի հունվարի 1-ից նույն թվականի դեկտեմբերի 31-ը, այսինքն՝ հաջորդ տարվա ամբողջ ընթացքում, ներկրված մեքենաների վրա։
Նախագծի հեղինակը սա բացատրել է նրանով, որ 2020 թվականի սկզբից Հայաստանը կորցնում է ԵԱՏՄ շրջանակներում ունեցած արտոնությունը, որով մեքենաները այստեղ ներկրվում են ավելի ցածր մաքսատուրքերով։ Մելքումյանի հիմնավորման համաձայն՝ իր նախագծի ընդունման դեպքում ավտոներկրող ընկերությունների համար այս անցումային շրջանն ավելի մեղմ կլինի։
Ինչ վերաբերում է հենց 4 տարվա արտադրության շեմին, ապա դա արվում է ավելի թարմ, էկոլոգիապես ավելի մաքուր մեքենաների ներկրումները խրախուսելու համար։
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...
10:15 06.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
10:00 06.07.2025
Այրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...
09:00 06.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...