Դինքի սպանության գործով որպես վկա հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Դինքի սպանության գործով որպես վկա հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետը

18:50 05.09.2019

Ստամբուլի հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ, անվանի պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի սպանության գործով ընթացող դատավարության շրջանակներում որպես վկա հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետ Էրգուն Գյունգյորը, հայտնում է Ermenihaber-ը։

Վերջինս պատմել է 2004թ․ փետրվարի 24-ին Ստամբուլի նահանգապետարանում Հրանտ Դինքի հետ ունեցած հանդիպման մասին։ Գյունգյորը նշել է, որ հանդիպումը կայացել է ազգային հետախուզական ծառայության (MİT) պահանջով և հանդիպմանը ներկա են եղել նաև MİT-ի աշխատակիցները։ Սակայն նախկին փոխնահանգապետը պնդել է, որ հանդիպումը եղել է պաշտոնական քաղաքավարության շրջանակներում և այդ ընթացքում որևէ սպառնալիք չի հնչեցվել։

«2004թ․ փետրվարին Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի՝ հայ դպրոցների թիրախավորման դեմ  ներկայացրած դիմումի հիման վրա մեկ անձ ձերբակալվել էր։ Այնուհետև «Ակօս» թերթում հրապարակվել էր Դինքի հոդվածն այն մասին, որ Սաբիհա Գյոքչենը հայ է, ինչը հանրության շրջանում բուռն զայրույթ էր առաջացրել։ Այդ զարգացումների ֆոնին հետախուզական ծառայության պահանջով հանդիպում կազմակերպեցինք այդ թեմաների նրբությունները քննարկելու համար»,- պատմել է նախկին փոխնահանգապետը։

Այնուամենայնիվ, Գյունգյորը խոստովանել է, որ այդ «քաղաքավարի» հանդիման ընթացքում ինքը հետախուզության աշխատակիցներին՝ Օզել Յըլմազին և Հանդան Սելչուքին Դինքին ներկայացրել է որպես իր ազգականներ։ Ապա զգուշացրել է Դինքին, որ նրա հոդվածը զայրույթ է առաջացրել ժողովրդի շրջանում, ինչը կարող է վտանգավոր լինել հայկական համայնքի համար։ Նախկին փոխնահանգապետի խոսքերով՝ անմիջականորեն Դինքին ուղղված որևէ սպառնալիքի մասին խոսք չի եղել, խոսքը եղել է հայ համայնքի համար զգայուն թեմաների մասին։ Դինքին առաջարկվել է ավելի զգույշ լինել հոդվածներ գրելիս՝ հանրային բացասական արձագանքներից խուսափելու համար։

Նշենք, որ Հրանտ Դինքն ավելի ուշ մի հոդվածում պատմել է Ստամբուլի փոխնահանգապետի հետ իր հանդիպման մասին։ Հոդվածը հրապարակվել էր հանցագործությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ 2007թ․ հունվարի 12-ին՝ «Ինչո՞ւ թիրախավորվեցի» խորագրով։ Հոդվածում Դինքը պատմել է նահանգապետարանից ստացված անսպասելի զանգի ու հրավերի, պաշտոնական, քաղաքավարի ոճով հրամցված զգուշացումների մասին՝ հոդվածը եզրափակել հետևյալ խոսքերով․

 «Ինձ հասկացրին՝ պիտի չափս ճանաչեմ․․․ Զգույշ լինեմ․․․ Թե չէ՝ լավ չի լինի․․․»։

Հրանտ Դինքի սպանության քրգործով անցնող 76 մեղադրյալի թվում կան մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. Ստամբուլի անվտանգության նախկին պետ Ջելալէթթին Ջերահը, Ստամբուլի հետախուզության բաժնի նախկին տնօրեն Ահմեթ Իլհան Գյուլերը, անվտանգության գլխավոր վարչության հետախուզության բաժնի նախկին տնօրեններից Ռամազան Աքյուրեքը, Սաբրի Ուզունը, Էրգին Դինչ, Տրապիզոնի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզը և այլք։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

09:00 06.07.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք

Հուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

BACK_TO_TOP