13:39 06.09.2019
Ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը 2019թ․ սեպտեմբերի 5-ի թողարկման երկրորդ էջում հոդված է տպագրել Հայաստանի մասին, որը ներկայացվում է ստորև․
Հայաստան` տնտեսական հեղափոխության առաջին նշանները
2018-ի համազգային ընդվզումից ծնված իշխանությունը փորձում է խորապես վերափոխել շրջափակման մեջ գտնվող այս փոքրիկ երկիրը:
Պիեր Ավրիլ
Կովկաս՝ ԽՍՀՄ-ի փլուզումից քսանութ տարի անց, որը երկիրը հասցրեց ծայրահեղ վիճակի և հատկապես իր առաջին հեղափոխությունից հետո, ինչն իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի տնտեսությունը շունչ է քաշում: Տապի մեջ կորած՝ Երևանի կենտրոնը լի էր արևմուտքից ժամանած զբոսաշրջիկներով, որոնք այս ամռանը սովորականից շատ ավելի շատ էին, որոնք ժամանել էին բացահայտելու կովկասյան երկիրը, որի հանդեպ աշխարհագրությունն ու գեոպոլիտիկայի իրարանցումները շատ հաճո չեն գտնվել:
Արևելքում, որտեղ երկիրը չունի ոչ մի ծովային սահման, այն դեռևս գտնվում է հակամարտության մեջ հարևան Ադրբեջանի հետ, որը չի ճանաչում Լեռնայի Ղարաբաղի՝ երկրի մաս կազմելու փաստը: Երկրի սահմանը Թուրքիայի հետ անհեռանկար փակ է, իսկ դաշնակից Պարսկաստանը՝ Ամերիկայի կողմից ծանր պատժամիջոցների տակ: Բաց է միայն հյուսիսում մեծ հարևան Ռուսաստանի, իսկ արևմուտքում՝ Վրաստանի հետ սահմանը:
«Այնուամենայնիվ, Հայաստանն ունի աճի կայուն և բարձր ներուժ» գրում են ԱՄՀ-ի փորձագետները հունիսին հրապարակված ծավալուն արձանագրության մեջ՝ մանրամասնելով 2018-ի մայիսի 8-ին փողոցում, իսկ հետագայում՝ դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության բարեփոխումները: Ֆինանսական տիրույթ, կրթություն, ենթակառուցվածքներ, առողջապահություն, աշխատաշուկա և հատկապես պայքար կոռուպցիայի դեմ: «Եթե այս բարեփոխումներն ամբողջ ծավալով ներդրվեն, ապա կապահովեն տևական ժամանակ 7 տոկոսից բարձր աճ», այսպես է գնահատում le Fonds-ը ընդդեմ 2010-2018 թթ.-ին գրանցված 4 տոկոս աճի:
Կախվածությունը Ռուսաստանից՝ Ներկա պահին Հայաստանի տնտեսությունը բազում խնդիրներ ունի, այդ թվում՝ գործազրկության մակարդակը երիտասարդների շրջանում գերազանցում է 30 տոկոսը և ամենաբարձրն է տարածաշրջանում, այն դեպքում, երբ բնակչությունն ընդհանուր առմամբ ծերանում է: Կոմունիստական ռեժիմից ժառանգած արդյունաբերական ոլորտը պրակտիկորեն գոյություն չունի. Բացառություն են կազմում գյուղատնտեսական արդյունաբերությունը, հատկապես կոնյակը, ինչպես նաև հանքային ռեսուրսները, որոնք արտահանվում են: Հայաստանը մեծապես կախված է իր գործընկեր Ռուսաստանից:
Ընդամենը 26 տարեկան հասակում Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն անթերի անգլերենով և անընդմեջ անդրադառնում է նախկին նեոսովետական նոմենկլատուրային գրեթե անծանոթ հայեցակարգերի: «Արժեքների ստեղծում», «թափանցիկություն», «վարչարարության թեթևացում», «օպտիմիզացված կանոնակարգեր». «Մենք աշխատում ենք ավելի երկարակյաց համակարգի ստեղծման վրա»,- եզրափակում է Հայ-ռուսական Համալսարանի ֆինանսական տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտը:
Բայց հիմնական ընդդիմության՝ Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ սրանք փուչ խոսքեր են: «Ներկա պահին Փաշինյանը չի իրականացրել և ոչ մի բարեփոխում» հայտարարում է պաշտոնընկեց նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի դաշնակիցը: Ըստ ԱՄՀ-ի՝ անցած տարում գրանցված 6 տոկոս տնտեսական աճը պետք է որ նվազի մինչև 4 տոկոս ընթացիկ տարում: Կոնկրետ արդյունքների բացակայության քննադատությունը լայնորեն տարածում ունի այս երկրում, որտեղ բնակչության 30 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև: Յուրաքանչյուր ոք իրեն հարց է տալիս՝ արդյոք այս նոր կառավարությունը կկարողանա հաստատել անկախ արդարադատություն՝ առանց որի միջազգային ներդրումները նոր թափ չեն ստանա երբեք:
Քաջալերող նշաններ՝ Ֆինանսական վարկանիշային Moody`s գործակալությունը մեկ ցուցանիշով բարձրացրել է Հայաստանի դիրքը իր վարկանիշային աղյուսակում՝ Բ1 ից Բա3՝ այն գնահատելով այլևս որպես ավելի քիչ ռիսկայնության պարտապանի:
Հայաստանում բնակվում է 2.9 միլիոն մարդ, 1.3 միլիոն մարդ լքել է երկիրը ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր։
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...