Վրաստանում ավտովթարից տուժած վերջին քաղաքացուն տեղափոխում են Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+27.09 oC

Վրաստանում ավտովթարից տուժած վերջին քաղաքացուն տեղափոխում են Հայաստան

17:30 10.09.2019

Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից տուժած Գայանե Բաղդասարյանին այս պահին վրացական ռեանիմոբիլով, բժիշկների հսկողության տակ տեղափոխում են Երևան: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն:

51-ամյա կինը այս օրերի ընթացքում բուժում էր ստանում Թբիլիսիի New Hospital հիվանդանոցում: Նա այստեղ էր տեղափոխվել բազմաթիվ կոտրվածքներով, ծայրահեղ ծանր վիճակում: Վթարից մեկ օր անց Հայաստանից ռեանիմոբիլներով 3 բժշկական խումբ էր ուղարկվել Թբիլիսի՝ վիրավորներին տեղափոխելու համար, սակայն հայ բժիշկները նպատակահարմար չէին գտել Գայանե Բաղդասարյանի տեղափոխումը:

Այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրան դեռևս արհեստական շնչառության սարք է միացված:

10 օրվա բուժման ծախսը ՀՀ քաղաքացի Գայանե Բաղդասարյանի համար, ապահովագրության բացակայության պայմաններում Թբիլիսիի New Hospital-ում կազմել է ավելի քան 12 հազար լարի (ավելի քան 4000 $): 1000 լարի էլ արժեցել է հիվանդին վրացական ռեանիմոբիլով Հայաստան տեղափոխելը: Հարազատները նշում են, որ գումարը վճարելու հնարավորություն չունեն, բացի դրանից` նրանց ուսերին է նաև Հայաստանում հետագա բուժման ծախսերը: ՀՀ առողջապահության նախարարությունը հոգացել է միայն վթարի հաջորդ օրը 4 քաղաքացիների` Հայաստան տեղափոխման հարցը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ժամը 02։00-03։00-ի սահմաններում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը Թբիլիսի չհասած՝ վթարի էր ենթարկվել: Վթարի հետևանքով երկու մարդ էր զոհվել՝ ՀՀ քաղաքացիներ Գ. Ա. և Մ. Ս։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Թբիլիսիի հիվանդանոցներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համար

12:55 08.07.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համար

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել։ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված […] ...

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:47 08.07.2025

Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ Օրահովաց

12:40 08.07.2025

Նոան մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում․ Օրահովաց

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի Չեմպիոն «Նոան» ուժերը կչափի Պոդգորիցայի «Բուդուչնոստի» հետ։ Խաղից առաջ մրցակցի պաշտպան Ադնան Օրահովացը կիսվել է իր կարծիքով։ «Նոան» մեծ բյուջե ունի, հանդես է գալիս ավելի բարձր մակարդակի առաջնությունում և արագորեն զարգացող ակումբ է, որը եվրոպական մրցաշարերում հաղթել է լուրջ մրցակիցների: Բայց մենք սպիտակ դրոշով խաղադաշտ դուրս չենք […] ...

Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց

12:35 08.07.2025

Մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, հափշտակություն և խուսափել են հարկեր վճարելուց

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց կողմից կեղծ հիմքեր ստեղծելու արդյունքում խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 11 անձի նկատմամբ […] ...

Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Մոսկվայի հետ բանակցությունների համար

12:31 08.07.2025

Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան սպասում է Կիևի պատասխանին՝ Մոսկվայի հետ բանակցությունների համար

Թուրքիան սպասում է Կիևի պատասխանին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլ անցկացնելու համար, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Ռուսական կողմը հայտարարել է երրորդ փուլին իր պատրաստակամության մասին: Հիմա մենք սպասում ենք ուկրաինական կողմից պատասխանի: Մեր շփումները շարունակվում են», – լրագրողների հետ հարցազրույցում ասել է Ֆիդանը: ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:24 08.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սիմոն Վրացյան,  Ալեք Մանուկյան, Պարոնյան, Խանջյան փողոցների, Ծիծեռնակաբերդի խճուղու, Բաղրամյան,  Իսակովի և Մաշտոցի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP