Գագիկ Խաչատրյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Armtimes.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+23.09 oC

Գագիկ Խաչատրյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Armtimes.com

15:16 10.09.2019

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ երեկ վերաքննիչ բողոք է ներկայացվել, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է նրանց պաշտպաններից Ամրամ Մակինյանը: Պաշտպանական կողմը պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և ազատ արձակել Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար, իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանին, ինչպես նաև նրա եղբորորդուն ձերբակալել էր օգոստոսի 27-ի երեկոյան: Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել:

Ավելի ուշ՝ օգոստոսի 30-ին, դատարանի որոշմամբ երկու մեղադրյալներն էլ կալանավորվել էին:

Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

13:40 09.05.2025

Օրբանը խոսել է Հունգարիայի դիրքորոշման մասին Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցում

2025 թվականին ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու քաղաքական որոշումն արդեն կայացվել է, սակայն Հունգարիան չի աջակցում դրան, Kossuth Radio-ի եթերում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Քաղաքական որոշում է կայացվել։ Մենք չենք աջակցում Ուկրաինայի անդամակցությանը, իսկ արագացված անդամակցությունը՝ առավել ևս ոչ», – ասել է Օրբանը։ Նա ընդգծել է, որ ոչ միայն Հունգարիան, այլև Սլովակիան […] ...

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

13:25 09.05.2025

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ – «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան […] ...

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

13:10 09.05.2025

Մերցը սպասում է Ուկրաինայի վերաբերյալ «լուրջ բանակցություններ» հանգստյան օրերից հետո

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնկալում է, որ հանգստյան օրերից հետո ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ «լուրջ բանակցությունների» ժամանակն է գալու։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Մերցի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո ինքն ակնկալում է, որ նա կուժեղացնի «Ռուսաստանի վրա ճնշումը» և որ «այս […] ...

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

12:55 09.05.2025

Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նախարար Միրզոյանը և ԱԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: ...

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

12:34 09.05.2025

Խորհրդային զորքերը վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը

Խորհրդային զորքերը խոշոր ճակատամարտերում տարած իրենց հաղթանակներով վճռեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Խորհրդային Միությունն իր վրա վերցրեց թշնամու ամենադաժան, անողոք հարվածները։ Միլիոնավոր մարդիկ, ովքեր գիտեին միայն խաղաղ աշխատանք, զենք վերցրին։ Նրանք որոշեցին ամբողջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ելքը՝ անվերապահ հաղթանակներով», – ասել է պետության ղեկավարը՝ ելույթ ունենալով Հայրենական մեծ պատերազմում […] ...

Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար

12:23 09.05.2025

Ադրբեջանի ներկայացրած խախտումների վերաբերյալ հետաքննության արդյունքում պարզվել է՝ հայկական կողմը հրադադարը չի խախտել. ԱԽ քարտուղար

Հայաստանը դիվանագիտական ուղիներով տվյալներ է ստացել հրադադարի Ադրբեջանի հայտարարած խախտումների վերաբերյալ և իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ հայկական կողմից այդպիսի խախտումներ չեն արձանագրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի բոլոր ներկայացված միջադեպերի վերաբերյալ կատարել է քննություն և համապատասխան տեղեկությունները փոխանցել […] ...

BACK_TO_TOP