Էլեկտրոնային ծխախոտում առկա E վիտամինը վտանգավոր հետևանքներ կարող է առաջացնել. գիտնականներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Էլեկտրոնային ծխախոտում առկա E վիտամինը վտանգավոր հետևանքներ կարող է առաջացնել. գիտնականներ

19:15 10.09.2019

Գիտնականները բացահայտել են էլեկտրոնային ծխախոտների՝ մարդկանց առողջության համար վտանգավորության պատճառը: Այս մասին փոխանցում է Korrespondent-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Նյու Յորք նահանգի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում կատարված հրապարակումը:

Հաղորդվում է, որ դեռևս օգոստոսի սկզբին 94 մարդկանց մոտ հայտնաբերված թոքերի հիվանդությունը նման սիգարետների օգտագործման հետևանք է: Ըստ մասնագետների՝ ամենամեծ վտանգը ներկայացնում է նման սիգարետներում առկա հեղուկ կամ յուղային տարբերակով E վիտամինի առկայությունը: Առողջության համար ո՛չ անվտանգ նյութը հայտնաբերվել է ինչպես ծխախոտում, այնպես էլ դրանք օգտագործող անձանց օրգանիզմում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ գիտնականների խումբն այժմ հավելյալ աշխատանք է տանում՝ համոզվելու, որ կայացրած եզրակացության հավաստի է:

Նրանց գնահատմամբ՝ E վիտամինը որպես սննդային հավելում գործածելու դեպքում որևէ վտանգ չի ներկայացնում օրգանիզմի համար, սակայն, այն որպես առանձին միավոր, կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ օրգանիզմի բնականոն աշխատանքի համար: Որպես նման հետևանքներ նշվում են հազը, ցավը սրտի հատվածում ու շնչահեղձությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

13:58 07.07.2025

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ​​ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

13:50 07.07.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։ ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

13:42 07.07.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

Երևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

13:33 07.07.2025

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...

Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայություն

13:26 07.07.2025

Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայություն

Սևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

13:12 07.07.2025

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Աշխարհահռչակ շանսոնյեի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Երևանի Ազնավուրի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP