16:33 10.09.2019
Օրեր առաջ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերից մեկի 6-րդ հարկից ցած ընկած 2.5-ամյա փոքրիկի կյանքը հաջողվեց փրկել:
«Ծանր, բազմաթիվ վնասվածքներով, գլխի, ողնաշարի լուրջ վնասումներով, ծայրահեղ վատ վիճակում երեխան տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նման վնասվածքներից հետո կարող էին շատ-շատ լուրջ մնացորդային երևույթներ լինել, էլ չեմ ասում՝ կյանքին լրջագույն սպառնալիք էր: Ամբողջ հետազոտման ծավալը և ինտենսիվ բուժումը շատ ակտիվ վարվել էր, երեխան արհեստական շնչառության սարքին էր միացված և հզոր բուժման շնորհիվ հաջողվեց կենսական գործառույթները քայլ առ քայլ վերականգնել»,- նշում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Քայլ առ քայլ. բժիշկներն արեցին հնարավորն ու անհնարինը փոքրիկի կյանքը փրկելու համար: Արվինն արդեն շնչում է ինքնուրույնաբար, ճանաչել է ծնողներին, խոսել նրանց հետ:
«Եթե բացեք պատուհանը և ուղղակի ներքև նայեք՝ կսարսափեք ու չեք էլ կարող մտածել, որ 3-4 օր հետո մարդը կարող է բացել աչքերը և սկսել խոսել, ասելով՝ «մամա»»,- նշում է Արվինի մայրը:
Փոքրիկ Արվինն իրանահայ հոր ու իրանցի մոր հետ առաջին անգամ նախնիների հայրենիք էր եկել Միացյալ Նահանգներից, եկել էր հանգստանալու նպատակով:
«Ես այս քաղաքում առաջին անգամ եմ, և սա իմ առաջին փորձությունն է: Հենց առաջին օրն այս դեպքը պատահեց մեր երեխային, նա ընկավ և այդ ժամանակ ես ինքս ինձ ասացի. «Աստված իմ, ես օտար քաղաքում եմ, ես չեմ ճանաչում ոչ ոքի, ես հուսահատ եմ, իմ որդին մահանում է, ես չգիտեմ ինչ անեմ»,- նշում է Արվինի մայրը:
Օտար թվացող քաղաքը մեկ օրում դարձավ հարազատ: Երևանի ջերմությունն ու հոգատարությունը Վիքսոմների ընտանիքն զգաց դժվարության մեջ հայտնվելու հենց առաջին իսկ վայրկյաններից: Փոքրիկի բուժման ողջ ծախսն ստանձնել էր Երևանի քաղաքապետարանը:
«Մեջք-մեջքի մեզ հետ էին բոլոր հարցերում, և մենք շատ ուժեղ հույս ստացանք ու չորս օրվա մեջ մեր տղան արդեն աչքերը բացեց, մեզ ճանաչում է և դա բավականին մեծ ուրախություն էր մեզ համար: Հիվանդանոցում մեր երեխայի հետ վարվել են այնպես, ինչպես իրենց որդու հետ կվարվեին»,- պատմում է երեխայի հայրը՝ Արթին Վիքսոմը:
«Բոլորն ականջիս շշնջում էին՝ դուք ապահով տեղում եք, ձեր որդին ապահով ձեռքերում է, բոլորը սիրում են ձեզ և նրանք այստեղ են, որ ձեզ օգնեն, և հաջորդ օրը ես հասկացա, թե որքան ընկերասեր են նրանք, կախարդական է ամեն ինչ, հրաշք է: Ես կարծում եմ, որ Աստված ցանկացավ, որ ես լինեմ այստեղ, սա իմ հարազատ քաղաքն է, ես հարգում եմ և երախտապարտ եմ բոլորին»,- նշում է երեխայի մայրը՝ Մարզիա Վիքսոմը:
«Առաջին վայրկյանից Երևանի քաղաքապետարանը լրջագույնս ուշադրության կենտրոնում է պահել այս խնդիրը, և ես հայտարարում եմ, որ այս երեխայի բուժումն ամբողջովին երեխայի ծնողների համար իրականացվելու է անվճար. Երևանի քաղաքապետարանը հոգացել է բոլոր ծախսերը»,- ասում է Նիկոլայ Դալլաքյանը:
Փոքրիկի վիճակն այսօր դեռ գնահատվում է ծանր, բայց՝ կայուն: Տղան բժիշկների խիստ հսկողության ներքո է:
«Փորձությունները կմնան անցյալում, փոխարենը Արվինն իր հետ կտանի հայրենիքի անսահման սերը՝ հնարավորություն տալով զգալ հայկական արմատների ուժը»,- ասում է տիկին Վիքսոմը։
«Ես ուղղակի խնդրում եմ՝ աղոթեք մեզ համար, որ մենք լինենք պաշտպանված ու իմ որդին շուտ կազդուրվի»,- նշում է Արվինի մայրը:
16:33 07.07.2025
Սևանա լճի մակարդակը վերջին մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով16:24 07.07.2025
Տավուշի մարզում բախվել են «Mitsubishi Outlander»-ը, «УАЗ 469»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներԵրեկ՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Հաղարծին վանական համալիրի խաչմերուկում, բախվել են 50-ամյա Ժիրայր Գ․-ի վարած «Mitsubishi Outlander» մակնիշի, 35-ամյա Դավիթ Օ․-ի վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի և 38-ամյա Թաթուլ Ե․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է պատնեշին և կողաշրջված հայտնվել […] ...
16:17 07.07.2025
Խաչանովը 1/4 եզրափակչում կհանդիպի 5-րդ ռակետի հետ․ ՈւիմբլդոնՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում աշխարհի 20-րդ ռակետը 6-4, 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Մայխշակի (Լեհաստան, 109-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Թեյլոր Ֆրիցը (ԱՄՆ, 5-րդ ռակետ), ով հաղթել է Ջորդան Թոմփսոնին (Ավստրալիա, 44-րդ ռակետ)։ 29-ամյա […] ...
16:12 07.07.2025
Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանըՊեկին պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CGTN): ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Ողջ աշխարհն այժմ փորձում է բացահայտել նոր լոգիստիկ կանոններ՝ երկրների միջև կապերի ամրապնդման համար և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում են այդ ընդհանուր […] ...
16:07 07.07.2025
Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի, Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
16:00 07.07.2025
Թուրքիայում ցանկանում են բանտարկել ընդդիմության առաջնորդին՝ Էրդողանին վիրավորելու համարԹուրքիայի դատախազները նոր գործ են հարուցել ընդդիմության առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակավ վիրավորելու համար։ Այս մասին հաղորդում է RBC-Ukraine- ն ՝ հղում անելով թուրքական Minute հրատարակությանը։ Նոր հետաքննության համար հիմք են հանդիսացել քաղաքական գործչի հայտարարությունները հուլիսի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական […] ...
15:50 07.07.2025
Ախուրիկցի երիտասարդը տան բակում հայտնաբերվել է կանեփի 163 բույս․ նախաձեռնվել է քրեական վարույթՇիրակի մարզի քրեական ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրիկ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ ապօրինի ձեռք է բերում, պահում, ինչպես նաև տան բակում աճեցնում է կանեփ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ երիտասարդի տան բակում հայտնաբերվել են կանեփի 163 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: ...