Ռուսաստանում շարունակվում են Զարեհ Սինանյանի հանդիպումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Ռուսաստանում շարունակվում են Զարեհ Սինանյանի հանդիպումները

14:31 11.09.2019

ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Օբնինսկ քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր տեղի «Արաքս» կրթամշակութային կենտրոնի կողմից: Համայնքը Գլխավոր հանձնակատարին դիմավորեց աղուհացով, ասմունքով և հայկական ազգային երաժշտությամբ: Կենտրոնի տնօրեն Հովիկ Հովակիմյանը ներկայացրեց «Արաքս»-ի գործունեությունը, դպրոցի առօրյան և առկա խնդիրները: Այնուհետև համայնքային ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին հարցեր ուղղեցին: Առկա էին դժգոհություններ Հայաստանից Սփյուռքի դպրոցներին դասագրքերի առաքման ծրագրից, դասագրքերի բովանդակությունից և մատուցվող խրթին նյութերից, որոնք Սփյուռքում ապրող երեխաների համար չեն կարող արդյունավետ լինել: Համահայկական խաղերի մասին տեղեկատվություն համայնքը շատ ուշ է ստացել և չի կարողացել մասնակցել: Զարեհ Սինանյանը նշեց՝ այսուհետ Սփյուռքին առնչվող ծրագրերի, հավաքների և նախագծերի մասին ցանկացած տեղեկատվություն նախօրոք կտրամադրվի համայնքներին և կտարածվի նաև գրասենյակի կողմից:

Համայնքում հատկապես գոհ էին «Քայլ դեպի տուն» ծրագրի այս տարվա արդյունքներից: Առաջարկներ եղան, որ մյուս տարի ընդլայնվի մասնակիցների քանակը: Գլխավոր հանձնակատարը ևս նման հույս հայտնեց և տեղեկացրեց, որ հաջորդ տարի հայտադիմումները ծրագրի մեկնարկից մի քանի ամիս առաջ արդեն հասանելի կլինեն, և Սփյուռքի պատանիները կարող են վաղօրոք լրացնել հայտերը:

Հարցեր հնչեցին նաև հայրենադարձության վերաբերյալ: Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ պետությունը պետք է ներկայացնի ամբողջ հայության շահերը: «Հայաստանի Հանրապետությունն իրոք շահագրգռված է, որ Սփյուռքը լիովին ներգրավված լինի Հայաստանի կյանքին»,- նշեց նա:

Այնուհետև Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ քաղաքի ղեկավարության հետ՝ ի դեմս փոխքաղաքապետներ Կարինա Բաշկատովայի և Տատյանա Պոպովայի: Վերջիններս ընդգծեցին. «Հայ համայնքի միջոցով ենք մենք ճանաչել փոքրիկ Հայաստանը, որտեղ ապրում է մի ուժեղ և հիասքանչ, Ռուսաստանին հարազատ ժողովուրդ»: Նրանք հատկապես կարևորեցին, որ հայ համայնքն ակտիվ ներգրավված է քաղաքային կյանքին, բոլոր նախագծերին, սոցիալապես և տնտեսապես ապահովված է: Քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:

Օրվա ավարտին Զարեհ Սինանյանը հանդիպեց նաև Repat Armenia հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամների հետ: Հանդիպումը վարում էր հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը: Ներկա էր Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողոնյանը: Հնչեցված հարցերը հիմնականում վերաբերում էին գրասենյակի դերին ու կարգավիճակին, Սփյուռքի կրթական խնդիրներին, հայրենադարձությանը և հետագա համագործակցությանը: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են Սփյուռքին, համակարգվելու են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

17:54 07.07.2025

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...

BACK_TO_TOP