Գյումրիի 3 փողոցում մասնակի՝ 100-170 մետր երկարության ասֆալտապատում է կատարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC

Գյումրիի 3 փողոցում մասնակի՝ 100-170 մետր երկարության ասֆալտապատում է կատարվել

21:39 11.09.2019

Պետական սուբվենցիոն ծրագրով և Գյումրու բյուջեի գումարներով փոքր ծավալների փողոցաշինական աշխատանքներ են կատարվել երեք փողոցներում։ 3 փողոցում միասին ասֆալտապատված հատվածների երկարությունը 500 մետրի չի հասնում: Կարճ հատվածներում կատարված աշխատանքները կարճ ժամկետներում էլ շինարարներն ավարտել են:

Ֆինանսավորման 45 տոկոսը տեղական բյուջեից են, 55 -ը պետական սուբվենցիոն ծրագրի գումարներ են:  Գյումրու Մանուշյան փողոցի 100 մետր ասֆալտապատման, եզրաքարերի ու մայթերի կառուցման աշխատանքների համար 10 մլն դրամ է հատկացվել: Այս փողոցում շինաշխատանքները թերություններով են կատարվել, թեքահարթակ կառուցվել է միայն մի մայթին, այսինքն՝ մի մայթից մյուսն անցնելն անվասայլակով հնարավոր չէ: Քաղաքապետարանը, որպես պատվիրատու, շինարարի գործն էլ ընդունել է այնպես, ինչպես կա։

Կատարած գործը նույն հաջողությամբ պատվիատուն ընդունել է նաև Հովսեփյան փողոցում: Այստեղ էլ 2800 քառակուսի մետր մակերեսով փողոցում, որի երկարությունը դարձյալ մեկ կիլոմետր չկա, ասֆալտապատված հատվածը 160 մետր երկարության է: Հովսեփյանում թեքահարթակները ճիշտ տեղում էին, հետիոտնային անցումներով ու գծանշումներով: Այս փողոցում մեկ այլ շինընկերություն է աշխատել՝ Վանաձորից և աշխատանքների ֆինանսավորումը եղել է միայն տեղական բյուջեից, կազմել է 18 մլն դրամ։

Խաչիկ Դաշտենցի անվան փողոցն էլ 170 մետր երկարության է, այդքանն է ասֆալտապատվել: Կարճ փողոցում աշխատանքները կարճ ժամկետում էլ ավարտել են, աշխատանքները տևել են ուղիղ 15 օր:

Փողոցների ընտրությունը եղել է հանրային քննարկումով, մանկապարտեզներին ու դպրոցներին հարող են բոլորը: Իսկ աշխատանքի ծավալները որոշվել են՝ ըստ ունեցած ֆինանսների:

Սրանք այս տարվա փոքր ծավալի ասֆալտապատումներ են: Մնացածը լայնածավալ փողոցաշինությունն է՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Վերջին երկու ամիսների աշխատանքի տեմպերն ավելացել  են, անորոշ ժամկետներով փողոցաշինական աշխատանքները մինչև սեպտեմբերի 21-ը նախատեսում են ավարտել Տիգրան Մեծ և Վազգեն Սարգսյան փողոցներում, Գարեգին Նժդեհի հրապարակում: Մեծ ծրագիրը շարունակություն կունենա նաև հաջորդ տարի, զուգահեռ դարձյալ սուբվենցիոն ծրագրով քաղաքապետարանը նախատեսում է փոքր հատվածներով ու մի քանի փողոցներում՝ ընդհանուրը 6 կմ երկարության, ասֆալտապատում իրականացնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:48 07.07.2025

Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Թալին քաղաք մասնակի, Շղարշիկ, Իրինդ, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն և Ակունք գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-11:00 Փոքր Վեդի գյուղ, Նոր Կյանք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-12։00 Գեղանիստ գյուղ մասնակի և […] ...

Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»

20:35 07.07.2025

Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» […] ...

Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

20:22 07.07.2025

Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։ ...

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարար

20:11 07.07.2025

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։ Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն […] ...

SHANTNEWS

20:00 07.07.2025

SHANTNEWS

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

19:54 07.07.2025

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...

BACK_TO_TOP