17:55 11.09.2019
Սեպտեմբերի 15-ին Երևանում երաժշտական տոն է: Աշխարհահռչակ Սըր Անդրաշ Շիֆը, որը համերգներ է ունեցել «Քարնեգի» համերգասրահի Շտերն դահլիճում, Եվրոպայի, Ավստրալիայի, Ասիայի և Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր համերգասրահներում և երաժշտական կենտրոններում, բոլորին հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ:
Սըր Անդրաշ Շիֆ
Սըր Անդրաշ Շիֆը՝ Բախի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Շուբերտի, Շոպենի, Շումանի և Բարտոկի իր առանձնահատուկ մեկնաբանություններով, դարձել է աշխարհի հեղինակավոր բեմերի և հռչակավոր փառատոների հաճախակի հյուրը՝ շարունակելով զարմացնել միլիոնավոր երաժշտասերների:
Տաղանդաշատ երաժիշտը ծնվել է Բուդապեշտում՝ 1953թ.: Նախ` սովորել է Ֆերենց Լիստի ակադեմիայում, ապա Լոնդոնում՝ Ջորջ Մալքոմի մոտ:
Համերգներ
Բեռլինի և Նյու Յորքի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի և Սիեթլի սիմֆոնիկ նվագախմբերի հետ Անդրաշ Շիֆը հանդես է եկել և որպես մենակատար, և որպես դիրիժոր: Իսկ 1999-ին նա հիմնադրել է իր կամերային նվագախումբը՝ «Cappella Andrea Barca»-ն, որը միավորում է մենակատարների և կամերային երաժիշտների:
Ի դեպ, դաշնակահարը ձայնագրում է բացառապես «ECM Records»-ի համար: Հայտնի են Բեթհովենի և Շուբերտի բոլոր սոնատների, Բախի լավ տեմպերացված կլավիրի հատորների, պարտիտատենրի և այլ հայտնի երկերի պատմական ձայնագրությունները:
Փառատոններ
Ի դեպ, համերգների հետ զուգահեռ մեծ երաժիշտը 1989 թվականից մինչև 1998-ը եղել է Զալցբուրգի մերձակայքում տեղի ունեցող հանրահայտ «Մուզիքթագե Մունդզեե» կամերային երաժշտության փառատոնի գեղարվեստական ղեկավարը:
Փառատոնային հաջորդ ձեռքբերումը 1995-ին էր: 1995-ին նա Հայնց Հոլիգերի հետ հիմնադրում է «Ittinger Pfingstkonzerte» փառատոնը՝ Շվեյցարիայի «Իթինգեն» կարտեզյան վանական համալիրում: Իսկ արդեն 1998-ին նա Վիչենցայի Օլիմպիական թատրոնում հիմնում է «Մեծարանք Պալադիոնին» երաժշտական շարքը:
Մրցանակներ
2006-ին նա դարձել է Բոննի Բեթհովենի տան պատվավոր անդամ՝ Բեթհովենի ստեղծագործությունների իր յուրահատուկ մեկնությունների համար։
2008-ին նրան շնորհվել է Վիգմոր համերգասրահի մեդալը՝ սրահի շուրջ 30 տարվա մշտական հյուրը լինելու համար:
2009-ին նա դարձել է Բալիոլի քոլեջի հատուկ անդամը (Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա)։
2011թ-ին երաժիշտը ստացել է Շումանի մրցանակ, արժանացել Մոցարտեում հիմնադրամի՝ Մոցարտի անվան ոսկե մեդալին, գիտության և արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո շքանշանակիր է, ինչպես նաև Վիեննայի համերգասրահի պատվավոր անդամ: Նրան տրվել է նաև Թագավորական ֆիլհարմոնիկ ընկերության ոսկե մեդալ։
2014-ի հուլիսին Լիդսի համալսարանի կողմից նրան շնորհվել է Երաժշտության դոկտորի պատվավոր աստիճան: Նույն թվականի հունիսին Անգլիայի թագուհու հոբելյանական պատվո շարքում երաժշտական արվեստին իր մատուցած ծառայության համար Սըր Անդրաշ Շիֆն արժանացել է ասպետի կոչմանը։
Գիրքը
Սըր Անդրաշ Շիֆը նաև գրում է: Նրա՝ «Երաժշտությունը ծնվում է լռությունից» գիրքը, որն էսսեների և Մարտին Մայերի հետ զրույցների ժողովածու է, հրատարակվել է 2017-ին՝ «Բերենրայթեր և Հենշել»-ի կողմից:
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...
17:54 07.07.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...