18:11 11.09.2019
Տնտեսական մրցակցության իրական պայմանների ապահովումը տնտեսության առաջնային խնդիրներից է: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը: Վերջինս ընդգծեց՝ մենաշնորհացման բարձր մակարդակի հետևանքով բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ տուժում են հակամրցակցային դրսևորումների պատճառով: Մենաշնորհների ունեցած հիմնական բացասական հետևանքներն, ըստ պատգամավորի, հետևյալն են՝ ապրանքների և ծառայությունների գների բարձրացում, արժեզրկման մակարդակի բարձրացում, կապիտալի և արժեթղթերի շուկայի չկայացում, փոքր և միջին բիզնեսի խաթարում, ցածր մրցունակություն, արտաքին շուկաներում ձեռնարկատիրությամբ զբաղվելու խթանների թուլացում:
Ըստ Բագրատյանի՝ ցանկացած մենաշնորհ ձգտում է իր ազդեցության շրջանակը մեծացնել, մտնում է օրենսդրական ոլորտ, պետություն, որ ուժեղացնի իր դիրքերը: Պատգամավորը շեշտեց՝ պետությունը կարող է պայքարել մոնոպոլիաների դեմ, ապա հետաքրքրվեց՝ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կամ մոնոպոլիաների չարաշահման դեմ պայքարում ի՞նչ միջոցներ է ձեռնարկում կառավարությունը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ հարցն արդիական է, ապա արձագանքեց.
«Այդ մենաշնորհ դիրքերի դեմ պայքարի ժամանակ մենք շուկայի ծավալն էլ պետք է հաշվի առնենք: Կա որոշակի ապրանքների, ծառայությունների արտադրության և իրացման ծավալ, որը ապահովում է որակ: Եթե ոչ, ապա այդ որակը չենք ապահովում, քանի որ շուկան փոքր է: Մենք պետք է հաշվեկշռված մոտեցում ունենանք, մեր արտահանման պոտենցիալը տեսնենք, թե ինչ վաճառքներ, ինչ սպառում կա ներսում: Կան բազմաթիվ օրինակներ, երբ պետությունները ձգտում են բիզնեսի կոնսոլիդացման: Ինչքան էլ մենք ՓՄՁ-ների մասին խոսենք, փորձենք շահը պաշտպանել, բայց մեծ առևտրի կանոնը էժան գնի կանոնն է, մնացած բոլորը, իհարկե, ընդունելի է»:
20:48 07.07.2025
Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Թալին քաղաք մասնակի, Շղարշիկ, Իրինդ, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն և Ակունք գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-11:00 Փոքր Վեդի գյուղ, Նոր Կյանք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-12։00 Գեղանիստ գյուղ մասնակի և […] ...
20:35 07.07.2025
Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» […] ...
20:22 07.07.2025
Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։ ...
20:11 07.07.2025
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։ Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն […] ...
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...