18:23 11.09.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Ակունք խոշորացված համայնք: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Այսօր աշխատանքային լայնածավալ այցի շրջանակում Ակունք խոշորացված համայնքում էի: Այցելեցի գրեթե բոլոր բնակավայրերը, ծանոթացա իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, շփվեցի բնակիչների հետ:
Ուզում եմ նախ պատմել Սևաբերդ և Զովաշեն բարձրլեռնային բնակավայրերում իրականացվող զարգացման ծրագրերի մասին:
Սևաբերդ բնակավայրի զարգացմանն ու վերակենդանացմանն ուղղված ծրագրին մանրամասն անդրադարձել եմ: Ներդրողը պատրաստվում է այս գոտին վերածել զբոսաշրջային իսկական կենտրոնի, և ահա առաջին քայլերն արդեն իսկ ակնառու են.
Հյուրատան աշխատանքները գրեթե ավարտին են մոտենում: Այն ունենալու է բուխարի, սրճարան, համեղ խոհանոց ու մի քանի ընտանիքների ապահովելու է աշխատանքով:
Իսկ 18 աշակերտ ունեցող Սևաբերդի դպրոցի ինֆորմատիկայի դասասենյակը, մեր ամերիկաբնակ հայրենակցուհի Թագուհի Օհանյանի նախաձեռնությամբ, վերանորոգվել է ու մինչև ամսվա վերջ կհամալրվի համակարգիչներով: Այստեղ բնակիչների հետ հանդիպման ընթացքում, նշեցի, որ վերջիններս մտահոգվելու ոչ մի խնդիր չունեն, որովհետև թե՛ ներդրումային, թե՛ մեկենասների միջոցով իրականացվով ծրագրերն ուղղված են միմիայն իրենց կյանքի որակը փոխելուն:Նշեմ նաև, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսված է Սևաբերդ բնակավայրի գազաֆիկացում: Նախահաշվային արժեքը 57.222.710 դրամ, որից համայնքի ներդրումը` 35%:
Զովաշեն բնակավայրն էլ շուտով կունենա հրաշալի համայնքային կենտրոն, որը կառուցվում է նորից մեր սիրելի Թագուհի Օհանյանի նախաձեռնությամբ: Կենտրոնն ունենալու է ընդարձակ ընդունելությունների սրահ, գրադարան, կանանց խնամքի սրահ ու ծառայելու է որպես երիտասարդական նախաձեռնությունների ու մշակութային միջոցառումների հարթակ:
Այս բնակավայրերում նման ակտիվություն տեսնելը, իսկապես ոգևորիչ է ու հուսադրող, պարզապես եկեք միմյանց աջակցենք, որպեսզի մեկ օր շուտ տեսնենք մեր համայնքների զարգացումն ու առաջխաղացումը»:
20:22 07.07.2025
Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։ ...
20:11 07.07.2025
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարարՆերքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։ Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն […] ...
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...
19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...