Կա՞ մեթոդոլոգիա, ո՞ր տրամաբանությամբ է հաստատվել զբոսաշրջության ոլորտին հատկացվելիք 200 մլն դրամը. Հռիփսիմե Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+25.09 oC

Կա՞ մեթոդոլոգիա, ո՞ր տրամաբանությամբ է հաստատվել զբոսաշրջության ոլորտին հատկացվելիք 200 մլն դրամը. Հռիփսիմե Գրիգորյան

18:45 11.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ զբոսաշրջության թեմային: Հարցն ուղղելով ֆինանսների նախարարին՝ Գրիգորյանն ասաց՝ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է զբոսաշրջության ծրագրի նախատեսված բյուջեն, այն է՝ 200 մլն դրամ, որն այս տարվա բյուջեից պակաս է:

«Ոլորտի կարևորության մասին շատ է խոսվել, վարչապետը նշել է ոլորտի մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին, ոլորտն ունի պետական աջակցության կարիք: Կա՞ արդյոք մեթոդոլոգիա, ո՞ր տրամաբանությամբ է հաստատվել 200 մլն-ը, և չի հաստատվել 500 մլն կամ այլ բյուջե»,- հետաքրքրվեց պատգամավորը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փորձեց բովանդակային կերպով անդրադառնալ այդ հարցին: Նա հայտնեց, որ բյուջետային հայտերի քննարկումն իրականացվելու է ավելի բարձր մակարդակով՝ և՛ փոխվարչապետի, և՛ վարչապետի մասնակցությամբ, և մերժվե՞լ է հայտը, թե՞ ոչ՝ այդ քննարկումների ժամանակ արդեն վերջնական որոշումները կկայացվեն, և փաթեթը կուղարկվի ԱԺ:

«Քանի որ խոսքը զբոսաշրջությանը տրամադրվող ֆինանսական միջոցների մասին է, այս տարի հավելյալ 62 մլրդ դրամ հավաքագրված եկամուտներից ես, կլինեմ անկեղծ, ասել եմ՝ բոլոր ձեր ծրագրերը, ինչ ունեք, ներկայացրեք: Ամբողջ ծավալը կազմել է 1․2 մլն դոլար: Այդ պահի դրությամբ ծրագրերի ծավալը ներկայացվել է, կառավարությունը հաստատել է ծրագրերը, որ մոտավոր եղած բյուջեի եռապատիկն է»,- ասաց փոխվարչապետը:

Ավինյանը նաև նշեց՝ այս ոլորտում ունեն խոշոր վարկային ծրագիր, ենթակառուցվածքների վերանորոգման, առհասարակ զբոսաշրջային կենտրոնների վերակառուցման ծրագիր, որի բյուջեն մոտ 55 մլն եվրո է կազմում, որը բավական ինտենսիվ կերպով արդեն տարբեր ծրագրերի ուղղություններով առաջ է գնացել:

«Բյուջեի, ֆինանսների առումով կոմիտեն պետք է որ բողոքելու բան չունենա»,- ասաց Ավինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:48 07.07.2025

Հուլիսի 8-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Թալին քաղաք մասնակի, Շղարշիկ, Իրինդ, Եղնիկ, Ոսկեթաս, Կարմրաշեն և Ակունք գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-11:00 Փոքր Վեդի գյուղ, Նոր Կյանք գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։00-12։00 Գեղանիստ գյուղ մասնակի և […] ...

Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»

20:35 07.07.2025

Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն»

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» […] ...

Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

20:22 07.07.2025

Հուլիսի 8-ին կդադարեցվի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:45-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 8-ին ժամը 14:30-ից մինչև ժամը 17:30-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5ա/15բ բազմաբնակարան շենքի գազասպառողների, Դանիել Դանիելյան ԱՁ-ի, «Ֆաստ Բանկի» մասնաճյուղի գազամատակարարումը։ ...

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարար

20:11 07.07.2025

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 7-ին Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում մասնակցել է ծառայությունների կազմավորման 4-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Ներկա էին Ոստիկանության պետը, տեղակալները, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը, պարեկային ծառայողներ։ Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության պատմության մեջ 4 տարին կարող է կարճ ժամանակահատված թվալ, սակայն […] ...

SHANTNEWS

20:00 07.07.2025

SHANTNEWS

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

19:54 07.07.2025

«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար

«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...

BACK_TO_TOP