11:30 12.09.2019
ԱԺ-ում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթներ խնդրեցին երեք խմբակցությունների պատգամավորները: Ներկայացնում ենք յուրաքանչյուրի մոտեցումը հարցին:
Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն. «Ուզում եմ տեղեկացնել, որ հանձնաժողովում այս հարցի քննարկման ժամանակ մեր պատգամավորները քվեարկել են դեմ, և ճիշտ են արել, որովհետև օրենքը բացարձակապես թերի է և լուծում է թիրախային խնդիրներ՝ այնուհանդերձ խմբակցությունում քննարկելով հարցը և հասկանալով, որ այն կարող է տարատեսակ շահարկումների տեղիք տալ, և մեզ համար ենթադրելի են այն տարատեսակ շահարկումները, որ կարող են լինել, կքվեարկենք կողմ, բայց հարգելի հայրենակիցներ, բիզնես ունեցող անձինք, ուզում եմ տեղեկացնել, որ օրենքի բացասական հետևանքների համար պատասխանատվություն կրելու է քաղաքական մեծամասնությունը»:
Մանե Թանդիլյան, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն» . «Նաև հաշվի առնելով հանգամանքը, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 21թ-ին, մենք հնարավորություն ունենք դեմ քվեարկելու՝ հնարավորություն տալու Սահմանադրության հետ հակասությունները ճշտելու և հանգիստ ռեժիմով քննարկենք օրենքը և չունենանք այն վիճակը, որ ստիպված լինենք դիմել ՍԴ»:
Բաբկեն Թունյան, «Իմ քայլը» խմբակցություն. «Ինչ վերաբերում է սահմանադրականության պահին, ունենք ժամանակ առաջինից երկրորդ ընթերցում, որ կարող ենք հարցը քննարկել ու շտկելու բաները շտկենք, ի վերջո, հանձնաժողովում ձեր նախագծերի քննարկման ժամանակ նույնն առաջարկում եք դուք, իսկ օրենքը շատ լավ օրենք է ու այս օրենքից անհանգստանալու տեղիք ունեն այն մարդիկ, ովքեր գույքի սեփականատեր են, ու չէր կարող մինչև հեղափոխությունն ընդունվել»:
23:59 08.05.2025
Ինչո՞ւ պետք է մարդիկ մտահոգվեն կենսաբազմազանության կորստովՄարդիկ պետք է լրջորեն մտահոգվեն կենսաբազմազանության կորստով, որովհետև այն անմիջական ազդեցություն ունի մարդու կյանքի որակի, առողջության, սննդի, ջրի և կլիմայի վրա։ Ահա մի քանի հիմնական պատճառ, թե ինչու է կենսաբազմազանության կորուստը վտանգավոր. Այս տեսահոլովակի հայերեն տարբերակի ցուցադրումն ապահովել էՀայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնը «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման […] ...
23:58 08.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:57 08.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:52 08.05.2025
Վենս. ԱՄՆ-ն Կիևի և Մոսկվայի դիրքորոշումների մոտեցումը համարում է անհրաժեշտ Ուկրաինայում խաղաղության համարՄիացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության մեջ երկարաժամկետ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի և Կիևի իշխանությունների դիրքորոշումների ավելի մոտեցման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պետք է մոտեցնեն կողմերին՝ երկարատև խաղաղության հասնելու համար։ Առայժմ մենք դրան չենք հասել: Մենք շարունակելու ենք աշխատել դրա ուղղությամբ, մինչև չորոշենք, որ իրականում […] ...
23:47 08.05.2025
Առցանց տեսադիտարկման ծրագիր՝ երևանյան ավտոբուսներումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, ծանոթացել ներդրված ծրագրերին ու շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ընկերությունում ներդրված առցանց տեսադիտարկման ծրագիրը հնարավորություն է տալիս հետևել ավտոբուսների աշխատանքի ողջ ընթացքին՝ ապահովելով անվտանգ և հարմարավետ երթևեկություն երևանցիների համար: Տեսահսկման համակարգերն օգնում են վերահսկել վարորդների վարքը, տեսանյութերը կարող են օգտագործվել վթարների […] ...
23:32 08.05.2025
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ տուժածեր չկանՄայիսի 8-ին, ժամը 15:29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհից Մասիս քաղաք տանող ճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: […] ...