11:19 12.09.2019
3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսման հնարավորություն տալու մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագծին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել, հանձնաժողովում այն դրական եզրակացության էր արժանացրել, սակայն երեկ հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հայտարարեց իրենց դիրքորոշման փոփոխության մասին:
Մինչ քվեարկությունն, այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը կոչ արեց կողմ քվեարկել: Թեև կառավարությունը պատրաստվում է ամբողջական փաթեթ ներկայացնել, սակայն այս վերաբերմունքը կարևոր է, կարծում է նա: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բերեց կառավարության հիմնավորումները, ըստ այդմ՝ աբողջական փոփոխությունների փաթեթ է նախատեսում, իսկ այս պահին ահռելի գումար հատկացնելն այդ նպատակին անտեղի է համարում:
«1 մլրդ-ի անուն ենք տալիս, այդ թիվն այսօր պետական բյուջեում կա»,-ասաց Մանե Թանդիլյանը:
Այնուամենայնիվ, իմքայլականները կոչ արեցին ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից, այն չընդունվեց 41 կողմ, 10 դեմ, 62 ձեռնպահ ձայներով:
Քանի որ կողմ ձայները գերակշռում էին դեմերին, Մանե Թանդիլյանն ընդդիմացավ, թե ընդունվել է օրենքը, սակայն Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե գրքույկը, որի վրա գրված է ԱԺ կանոնակարգը, սահմանում է կարգը, որի համաձայն՝ որոշումը չի ընդունվել:
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...
18:22 07.07.2025
Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
18:14 07.07.2025
Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժածԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...
18:06 07.07.2025
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...
17:54 07.07.2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում էՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված է 57 համայնքի 611 բնակավայր։ Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/news/974: Հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների […] ...