Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների

12:29 12.09.2019

Կառավարությունն այսօր բավարարեց մի շարք ընկերությունների ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

«Իրինա Կոչոյան» ԱՁ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության մեջ Հրազդան քաղաքում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 80 մլն դրամի ներդրում, նոր սարքավորումների և մոտ 581 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 35 աշխատատեղ, կստեղծվի ևս 15-20 նոր աշխատատեղ` 70.000-80.000 դրամ միջին աշխատավարձով։

Նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 600 մլն դրամ, որից 450 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 150 մլն դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 581 մլն 975 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 49 մլն 536 հազար դրամ:

2. «Անիպլաստ» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են սննդի փաթեթավորման համար` պոլիվինիլքլորիդային ինքնակպչուն թաղանթի արտադրության մեջ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 1 մլրդ 390 մլն 216 հազար դրամի ներդրում, որից 298 մլն 39 հազար դրամը արդեն իրականացվել է կապիտալ ներդրումների համար, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 33 աշխատատեղ:

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 619 մլն 240 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 46 մլն 595 հազար դրամ:

3. «Արիկո- Գոռ» ՓԲԸ կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կոշիկի և կաշվե պարագաների արտադրության մեջ։

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 457 մլն 161 հազար դրամի ներդրում, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերման համար:

Ներկայումս առկա է 13 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 6-9 նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 185 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 260 մլն 368 հազար դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 13 մլն 18 հազար դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

18:46 07.07.2025

Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

18:14 07.07.2025

Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Նարեկացի և Գետափնյա փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 63-ամյա Մելիք Մկրտչյանի վարած «УАЗ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան և 69-ամյա Անդրանիկ Մկրտչյանի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական […] ...

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

18:06 07.07.2025

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում չորրորդն է․ Ըմբշամարտի Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել է չորրորդ տեղը: Մեր հավաքականը առաջնությունում նվաճել էր երկու մեդալ. Սարգիս Բեգոյանը (61 կգ) ոսկե մեդալակիր էր դարձել, Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)` բրոնզե: ...

SHANTNEWS

18:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP