«Խնդրում եմ վերացնել ցանկացած խափանման միջոց». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

«Խնդրում եմ վերացնել ցանկացած խափանման միջոց». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

15:42 12.09.2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը քննության առավ ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը, այն է՝ վերացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը: Միջնորդությունը բխում է սեպտեմբերի 4-ին ՍԴ-ի հրապարակած  որոշումից:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց միջնորդությունը: Արամ Օրբելյանն ընթերցեց ՍԴ որոշումից հատվածներ և արձանագրեց.

«ՀՀ ՍԴ 3-րդ հոդվածի համաձայն՝ մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները հարգելն ու պաշտպանություն իրականացնելը հանրային իշխանության պարտավորությունն է, այսինքն՝ ներառյալ դատարանը, պարտավոր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ բացառելու կամ եթե արդեն տեղի  է ունեցել, ապա վերացնելու անձի և քաղաքացու Սահմանադրությամբ և այլ օրենքներով նախատեսված իրավունքների խախտումը»,- ասաց Օրբելյանը:

Մյուս պաշտպան Արամ Վարդևանյանը ևս, անդրադառնալով ՍԴ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, նշեց.

«ՍԴ որոշման մեջ հղում է տրված Եվրոպական դատարանի նախադեպին, որտեղ արձանագրել է, որ եթե օրենքի որակը բավարար չէ, օրինակ, օրենսդրական բացի պայմաններում կալանավորումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի տեսանկյունից իրավունքի խախտում է, և ցանկանում եմ նաև արձանագրել, որ ակնհայտ իրողություն է, որ գործառույթային անձեռնմխելիությամբ օժտված անձանց համար ընթացակարգային, կառուցակարգային, ի պաշտպանության հնարավորություններ մեր Քրեական օրենսգիրքը չի նախատեսել, սահմանադիրը ևս չի նախատեսել այդ երաշխիքները բավարար չափով, և այդ որոշմամբ՝ ՍԴ-ն տվեց որոշ ելակետեր, որոնք կարող են ելակետային լինել ԱԺ-ի համար՝ օրենսդրական քաղաքականության շրջանակներում: Բայց մենք այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որ այդ օրենսդրական բացերի պայմաններում առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որը ինքնին ուղղակիորեն ենթադրում է Սահմանադրության խախտում և խնդրում եմ վերացնել խափանման միջոց կալանավորումը և առհասարակ ցանկացած խափանման միջոց»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը մինչ օրս այդպես էլ քննության չի առնվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

21:30 07.07.2025

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

Հուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...

BACK_TO_TOP