«Մեր ջուրը մեր ոսկին է». հայ հասարակությունն ընդդիմանում է հակասական նախագծին. Deutsche Welle-ի անդրադարձն Ամուլսարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

«Մեր ջուրը մեր ոսկին է». հայ հասարակությունն ընդդիմանում է հակասական նախագծին. Deutsche Welle-ի անդրադարձն Ամուլսարին

16:53 12.09.2019

Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը հրապարակել է հոդված՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի վերաբերյալ, գրում է Infocom-ը։

Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև։

Հայաստանի լեռներում` Ջերմուկի առողջարանային կենտրոնում, գտնվում է ոսկու հանքավայր, որի շահագործումը, ըստ տեղի բնակչության, սպառնում է երկրի քաղցրահամ ջրի ամենախոշոր աղբյուրին ու ամբողջ էկոհամակարգին:

Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Ջերմուկը երկար ժամանակ հայտնի էր իր տաք աղբյուրներով, հանքային ջրաբուժությամբ ու տպավորիչ ջրվեժներով։ Սակայն այն պահից, երբ «Լիդիան ԻՆթերնեյշնլը» հայտարարեց, որ այս տարածքում պատրաստվում է շահագործել ոսկու հանքավայր, այս վայրի մասին սկսեցին խոսել նաև այլ պատճառներով։

2018թ․ հունիսից ակտիվիստները՝ ողջ Հայաստանի տարածքից, ոտքի կանգնեցին ու իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ հանքի, որն, իրենց խոսքերով, կաղտոտի իրենց հողն ու ջուրը։ Գիշեր ու ցերեկ տևած շրջափակման արդյունքում հաջողվեց լիովին դադարեցնել շինարարությունը։

Մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեռ թարմ է պահում Թավշյա հեղափոխության ուժը, հայտնվեց երկու կողմերի ճնշման ներքո։ Մի կողմից լայնածավալ շարժումն է, որը հանքը ընկալում է որպես նախկին կոռումպացված ռեժիմի հետևանք, մի ռեժիմ, որից կարողացան ազատվել ընդամենը մեկ տարի առաջ, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայում գրանցված կազմակերպություն, որն իրականացնում է Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը։

Աղտոտված լճեր ու արոտավայրեր

Նախքան Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները սկսելը «Լիդիանը» հույսը դրել էր կոռումպացված իշխանության աջակցության վրա։ Տեղացիները պատմում են, որ իրենց առաջ դրվել էր երկընտրանք՝ կա՛մ վաճառել իրենց օրվա ապրուստն ապահովող արոտավայրերն ու մշակվող հողերը, կա՛մ դրանք ամեն դեպքում բռնագրավվելու են։ Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը, որը ընկերությանն ընդդիմանում է 2012-ից սկսած, պատմում է․ «Գյուղացիները չգիտեն, թե ուր ուղարկել արածելու իրենց կովերին ու ոչխարներին, ուստի ստիպված են դադարել զբաղվել գյուղատնտեսությամբ»։

Երբ 2017թ․ հանքափորները հայտնվեցին Ամուլսարի տարածքում, տեղացիները հասկացան, որ իրավիճակը վատթարանում է։ Արսենյանն ասում է, որ հենց քամի էր լինում, փոշի էր բարձրանում․ «Ամեն անգամ։ Մենք երբեք, երբեք չէինք տեսել այդ քանակի փոշի»։

Ջերմուկի ու մոտակա Գնդեվազ գյուղի բնակիչները պատմում են, որ շինարարությանը զուգահեռ սև, ցեխոտ ջուր է սկսել հոսել իրենց ծորակներից։ Տարածքում գործող ձկնաբուծական ֆերմաների աշխատակիցներն ասում են, որ այս ընթացքում ձկները սկսել են հարյուրներով սատկել, ինչն աննախադեպ է։

Իսկ այն գյուղացիները, որոնք չեն վաճառել իրենց հողատարածքները, պատմում են, որ բերքը շատ ավելի քիչ է, քանի որ կենդանիները հրաժարվում եմ արածել փոշոտ արոտավայրերում։

Իրարամերժ գնահատականներ

Ամենամեծ խնդիրը, սակայն, մնում է այն հարցը, թե ինչ կլինի, եթե հանքը սկսի շահագործվել, և արդյո՞ք Հայաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը չի վտանգվի։

Արսենյանն իր քաղաքն անվանում է «ջրի մայրաքաղաք»։ Ջերմուկն ու հանքը տեղակայված են Արփա ու Որոտան գետերի ակունքներում, որոնք իրենց հերթին սնուցում են Սևանա լիճը։ Սևանա լիճը խմելու ջրով է ապահովում Հայաստանի բնակչության մեծամասնությանը, ինչպես նաև՝ ձկնամթերքով։

Երևանի բնակիչ ու Հայկական բնապահպանական ճակատի անդամ Արփինե Գալֆայանը մեզ հետ զրույցի ընթացքում նշել է, որ երկրի ողջ էկոհամակարգը կախված է դրանից։

Համաձայն «Լիդիանի» կողմից իրականացված առաջին ՇՄԱԳ-ի, որը հրապարակվել է 2016թ․, կեղտաջրերի արտահոսքը կլինի մինիմալ ու կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ ջրի որակի ստանդարտների ապահովման ուղղությամբ։ Այլ անհանգստացնող հանգամանքները՝ աղմուկ, փոշի, աղտոտում, ևս կլինեն կառավարելի մակարդակի վրա։ Ընկերությունը նաև ասել է, որ կփոխհատուցի հասցված բոլոր էկոլոգիական վնասները՝ օգնելով հիմնել նոր ազգային պարկ։

Սակայն, երբ ընկերությունը դիմեց ամերիկահայ ինժեներ-երկրաքիմիկոս Հարութ Բրոնոզյանին, որպես հավանական ներդրող, նա իր ունեցած կասկածները փարատելու համար պատվիրեց սեփական ՇՄԱԳ-ը։

Բրոնոզյանի խորհրդատուներն ասում են, որ «Լիդիանը» շատ է թերագնահատել նախագծի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչը գրեթե միանշանակ կաղտոտի Սևանա լիճը և այլ ջրային ռեսուրսներ, քանի որ քիմիական նյութերը, ներառյալ մկնդեղն ու ցիանիդը, դարերով են մնում հողում ու ջրում՝ վտանգելով և՛ ջրային պաշարները, և՛ մարդկային կյանքը։

«Բալկանյան վայրի բնության հասարակություն» բնապահպանական ՀԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագծի իրականացման դեպքում բարձր է հավանականությունը, որ այն կվտանգի վերացման եզրին կանգնած կենդանական տեսակները ինչպիսին, օրինակ, կովկասյան ընձառյուծն է։ ՀԿ-ն նաև «Լիդիանի» առաջարկած պարկի գաղափարն անվանում է «կենսաբազմազանությանը վտանգող շատ բացասական օրինակ»՝ ավելացնելով, որ հանքավայրը չի համապատասխանում հայկական ու եվրոպական բնապահպանական չափանիշերին։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

21:34 07.07.2025

ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

21:30 07.07.2025

ՀՀ դեսպանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին

Հուլիսի 5-ին դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում անցկացված Եվրոպայի հայ երիտասարդության առաջին ֆորումին (Forum Européen de la jeunesse arménienne) և հանդես եկել բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին նաև Սփյուռքի հարցերով բարձր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին, Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետ Ժերեմի Ռեդլերը, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամը, սենատոր […] ...

BACK_TO_TOP