18:14 12.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև ՍԴ-ում ստեղծված խնդրին, մասնավորապես այն դիտարկմանը, թե կա ճգնաժամ, բայց այն լուծելու ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվում.
«Նայեք, ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ իսկապես կա իրավական ճգնաժամ ՍԴ էս հարցի շուրջ, իրավաբանական հանրույթը բազմաթիվ տեսակետներ ունի և միանշանակ բանաձև չունի հարցի կապակցությամբ, ուր մնաց՝ ոչ մասնագետները կարողանան հստակ լուծում տալ:
Ես կարող եմ քաղաքական տեսանկյունից ասել՝ իհարկե, գայթակղությունը շատ մեծ է, և գուցե այդպիսի հանրային պահանջարկ կա կացինով լուծել այս կամ այն հարցը, մենք նույնիսկ հանրային լայն կոնսենսուսի պարագայում չենք կարող գնալ այդ ճանապարհով, որ անտեսվեն գործող օրենքները, կարգավորումները, միջազգային պարտավորությունները և առարկայացնենք, իրականացնենք այս կամ այն լուծումը: Կարծում եմ, որ կարելի է պաուզա վերցնել այս առումով: Հիմա ինչ-որ առումով էդ պաուզայի փուլում ենք»,- ասել է Միրզոյանը՝ հավելելով, որ զարգացումը պետք է լինի իրավական ճանապարհով:
SHANTNEWS.am-ի այն դիտարկմանը, թե ստացվում է, որ մի կողմից խոսվում է ոչ արդար դատաքննությունների, ռիսկերի մասին, մյուս կողմից միայն հույսեր են, որ ամեն բան կկարգավորվի, ԱԺ նախագահն այսպես է արձագանքել.
«Ընդհանրապես, եթե անգամ չխոսենք միայն Հայաստանի մասին, միշտ էդ կանխավարկածով պետք է առաջնորդվենք, որ դատարանը կառաջնորդվի նրանով, ինչ պիտի առաջնորդվի: Մենք չենք կարող որևէ մարդու, այդ թվում՝ դատավորի հարցում, առաջնորդվել մեղավորության կանխավարկածով, որքան էլ որ ամրագրեցինք, որ իրավական անվտանգության խնդիր կա ՍԴ-ում: Այդ խնդիրը չպետք է լուծվի իմ կամ ինչ-որ մեկի կամքով, դա պետք է լինի իրավական լուծում, որպեսզի մենք չհանգեցնենք ավելի մեծ ճգնաժամի, քան այն, որից ուզում էինք դուրս գալ»:
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...