18:26 12.09.2019
«Եթե դատարանն ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա, բայց մենք չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին էն բանում, ինչը չենք խոստացել: Մենք չենք խոստացել վերցնել, ձերբակալել որևէ ցուցակով մարդկանց»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Լրագրողների այն նկատառմանը, թե խոստացել եք Մարտի մեկի գործի բացահայտում, արդար դատաքննություն, ինչպե՞ս է դա իրականություն դառնալու, եթե մյուս կողմից էլ խոսվում է, որ դատարանները դեռ անկախ չեն, իսկ վեթինգը, ծրագրվածի համաձայն, չի իրականացվում:
«Վեթինգն իրականացվում է ԲԴԽ-ով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթների մեջ ավելացնելով դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ տալը: Ես ցավում եմ, որ մենք վերջնականապես չմարսեցինք այդ բառը և չհասկացանք, թե «վեթինգ» ինչ է նկանակում: Դա բազմաթիվ օրենքներով, բազմաթիվ գործիքների համակցություն է: ԲԴԽ-ն փոխվեց, և իրենք ունեն պերմանենտ վեթինգ անելու լիազորություն: Մեր խոստումն ուժի մեջ է և մենք գնալու ենք առաջ, դա վերաբերելու է մյուս ուժային կառույցներին»,- ասել է Միրզոյանը:
SHANTNEWS.am-ի այն դիտարկմանը, թե շարունակվում են չլուծված մնալ ՍԴ-ի խնդիրն ու «վեթինգ» ասվածը, կարծես թե, ոչ մի կերպ դրան չի վերաբերում, ԱԺ նախագահն այսպես է արձագանքել.
«Խնդրո՛ւմ եմ, ինձ ասեք, թե ինչ է նշանակում «ՍԴ վեթինգ», եթե բացեք, ես կարող եմ պատասխանել»,- ասել է Միրզոյանը:
Արձագանքին, թե խոսքը նաև ՍԴ դատավորներին վեթինգի ենթարկելու մասին է, Միրզոյանն այսպես է արձագանքել.
«Հանգույցը բացվելու է իրավական ճանապարհով: Եթե կանգնենք ու ասենք, որ ՍԴ անդամներին պետք է թոշակի ուղարկենք, հետո մեզ դուր չգա, ասենք, «Լուսավոր Հայաստանը», հետո «Սասնա ծռերը» ու էսպես շարունակ, առանց իրավական ճանապարհների մենք շարունակենք լուծել խնդիրները… Էդպես չի լինում, այդպես մենք կհասնենք ոչ մի տեղ, այդպիսի ճանապարհով անցել են երկրներ, որոնց հիմա ասում են բանանային, ձախողված երկրներ, չենք կարող էդպես գնալ»:
Մանրամասները` տեսանյութում:
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Հայտնաբերվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...
21:45 07.07.2025
Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համարՌուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...
21:34 07.07.2025
ԱՄՆ-ն 25% մաքսատուրք կկիրառի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սկսած ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Ճապոնիայից և Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա։ Նա Truth Social-ում հրապարակել է Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյունին և Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ուղղված երկու պաշտոնական նամակներ։ «Սկսած 2025 թվականի օգոստոսի 1-ից՝ մենք կսահմանենք ընդամենը 25% սակագին Միացյալ Նահանգներ մտնող ցանկացած […] ...