13:56 13.09.2019
ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով առաջարկում է ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնի համար սահմանել նույնպիսի չափանիշներ, ինչպիսիք պատգամավորներինն են և կառավարության անդամներինը։ Իշխանական խմբակցության պատգամավորները հիմա զարմացած են, նրանց պնդմամբ՝ դա ավելի լայն լիազորություններ է տալիս կառավարությանը։
«Պատկերացրեք, որ Ձեր առաջարկը ընդունվում է, և իշխող քաղաքական ուժը որոշում է կայացնում խիստ քաղաքականացված և կուսակցական Քրիստինե Պողոսյանին նշանակել ոստիկանապետ, ասում է՝ մանդատը դիր, գնա ոստիկանապետ, ասում է՝ իշխանական ուժը կարծում է, որ այդտեղ դու ավելի օգտակար ես։ Ինչպե՞ս դրան կվերաբերվեք Դուք անձամբ և ԼՀ կուսակցությունը»,- Տարոն Սիմոնյանին հարցրեց ինքը՝ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։
Սիմոնյանը ժպիտը դեմքին ասաց, որ ծափողջույններով կառաջնորդվեն։ Բայց առանց ժպիտի ասաց, որ գործելու է նույն տրամաբանությունը, ինչ նախարարների նշանակման դեպքում՝ ընդդիմությունը կամ կքննադատի, կամ ոչ։
«Եթե մենք գտնենք, որ անձը կոմպետենտ չէ այդ ոլորտը ղեկավարելու, բնականաբար պետք է ընդդիմանանք։ Եթե գտնենք, որ անձը կոմպետենտ է, բնականաբար պետք է ասենք՝ շատ լավ որոշում է կայացվել կամ պետք է լռենք՝ լուռ հետևելով ընթացիկ գործունեությանը՝ սպասելով, որ եթե որևէ տեղ շփոթվի այդ անձը, ասենք, որ շփոթվել է, կամ սխալ ընտրություն եք կատարել»,- ասաց Սիմոնյանը։
Պողոսյանն էլ արձագանքեց, որ ընդդիմությունը փաստացի իշխանությանն է տալիս մի գործիքակազմ, որով եթե իրենց նշանակեն ոստիկանապետ, ընդդիմության ընդդիմանալն արդեն որևէ արդյունք չի տա։ Սիմոնյանն էլ ասաց, որ այս նախագիծը բերելիս իրենք չեն նայել, թե ով է իշխանության, քանի որ իշխանությունը կարող է փոխվել։
19:53 08.05.2025
ԿԳՄՍ նախարարը պաշտոնական այցով կմեկնի ԷստոնիաՀայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով կգործուղվի Էստոնիայի Հանրապետություն (Տալլին): Նախարարը Տալլին կգործուղվի մայիսի 19-21-ը: ...
19:46 08.05.2025
Ոստիկանական համակարգ ընդունվելու տարիքային վերին շեմը կհանվի. գործադիրի որոշումներըՈստիկանական համակարգ մուտք գործելու համար տարիքային վերին շեմը՝ 35 տարեկանը, կհանվի: Նախատեսվում է մինչև սեպտեմբերի 1-ը թվայնացնել տրանսպորտային միջոցի գրավոր գործարքի կատարումը: Խոշոր եղջերավոր կենդանու սպանդի համար պետությունը սպանդանոցին կսուբսիդավորի 10,000 դրամի չափով: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:32 08.05.2025
Դեվիդ Բեքհեմն ու Գարի Նևիլն անգլիական ակումբ են գնելՖուտբոլային «Սալֆորդ Սիթի» ակումբը պաշտոնապես հայտարարել է սեփականատերերի փոփոխության մասին: Ակումբի նոր ղեկավար կոնսորցիումը ներառում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներ Դեվիդ Բեքհեմին և Գարի Նևիլին, ինչպես նաև ամերիկացի գործարար Դեքլան Քելլիին և լորդ Մերվին Դեյվիսին, որոնք կհանդիսանան ակումբի տնօրենների խորհրդի համանախագահներ: «Ես մեծացել եմ Սալֆորդում… Այս վայրը թողել է ջերմ հիշողություններ և կարևոր դեր է […] ...
19:17 08.05.2025
Արդարադատության նախարարը Սինգապուրում կմասնակցի վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների թեմայով միջոցառմանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը: Արդարադատության նախարարը Սինգապուր կգործուղվի մայիսի 26-30-ը: ...
19:08 08.05.2025
Այրվել է բեռնատարի խցիկըՄայիսի 8-ին՝ ժամը 16:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 17-րդ կմ-ին՝ ընթացքի մեջ գտնվող «GAZelle» մակնիշի բեռնատարի խցիկում: Հրդեհը մեկուսացվել է […] ...