18:08 13.09.2019
Ազգային ժողով ներկայացված նախագծով քաղաքացիներին հնարավորություն կտրվի ինքնուրույն տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և նկարահանածն առցանց ուղարկել ոստիկանությանը։ Նախագիծը ներկայացրած պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ փոխանցումն իրականացվելու է գաղտնի, և որևէ մեկը չի իմանալու, թե ով է իր խախտման մասին հայտնել ոստիկանությանը։
Գաբրիելյանը ասաց, որ հավելված է ստեղծվելու դրա համար, և ոստիկանությունը դրա միջոցով կարողանալու է հասկանալ, որ նկարվածը նոր է (հին չէ) և թե որտեղ է արվել նկարահանումը (GPS-ի միջոցով)։ Հավելվածի համար, ըստ Գաբրիելյանի, կծախսվի 30-50 մլն դրամ։
Նույն կերպ, ըստ պատգամավորի, հնարավոր կլինի նույն հավելվածի միջոցով վթարի կամ այլ դեպքում տեղեկացնել շտապօգնությանը։ Իսկ քաղաքապետարանը, ըստ նրա, նախատեսում է այդպիսի մեկ այլ հավելվածով իմանալ աղբի կուտակումների մասին։
13:05 08.05.2025
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՄայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
12:59 08.05.2025
Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատՈւշադրություն Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։ Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում […] ...
12:51 08.05.2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի Վրաստանի կործանմանը․ ՊապուաշվիլիՎրաստանի անվտանգությունը կվտանգվի, եթե երկիրը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Եթե մենք հավատայինք Լատվիայի նախագահին և այլ քաղաքական գործիչներին, ովքեր մեզ կոչ էին անում սրել իրավիճակը, այսօր Վրաստանը կլիներ վերանվաճված, ոչնչացված երկիր։ Նույն օտարերկրյա քաղաքական գործիչները հետագայում կհայտնվեին, գեղեցիկ խոսքեր կասեին այն մասին, թե ինչպես է այս […] ...
12:44 08.05.2025
Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստըՊետական եկամուտների կոմիտեում անցկացվել է Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Խորհրդի նիստն անցկացվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանի նախագահությամբ։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՊԵԿ-հասարակություն կառուցողական երկխոսության համատեքստում կարևորվել […] ...
12:38 08.05.2025
Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններումՄի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները կմեկնարկեն բարերարի […] ...
12:32 08.05.2025
Մտադրություն չունենք սրել իրավիճակը Պակիստանի հետ․ Հնդկաստանի ԱԳ նախարարՀնդկաստանը մտադիր չէ սրել հակամարտությունը Պակիստանի հետ, բայց կոշտ պատասխան կտա, եթե Իսլամաբադը ռազմական հարձակում սկսի նրա վրա։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սուբրամանյամ Ջայշանկարը։ «Մեր մտադրությունը չէ սրել իրավիճակը Պակիստանի հետ: Այնուամենայնիվ, եթե մեզ վրա ռազմական հարձակում լինի, կասկած չպետք է լինի, որ կլինի շատ, շատ կոշտ պատասխան», – ասել […] ...