18:05 13.09.2019
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել երեկ Շենգավիթի դատարանի առջև տեղի ունեցած միջադեպից: Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ավարտից հետո կայացած ծեծկռտուքի դեպքի առթիվ երեք անձ բերման է ենթարկվել և ևս մեկը հրավիրվել ոստիկանության բաժանմունք: Բերման է ենթարկվել նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
2019թ. սեպտեմբերի 12-ին ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ պետի տեղակալը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ Արշակունյաց պողոտայում երեք երիտասարդների և նրանց ընդառաջ գնացող տղամարդու միջև հրմշտոց է սկսվել, որի ընթացքում երիտասարդներից մեկը հարվածել է տղամարդուն, և վերջինս վայր է ընկել: Ոստիկանների միջամտությամբ վեճը դադարեցվել է, և նշված երեք երիտասարդներից երկուսը բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1967թ.: Վերջինս «աջ սրունքի զույգ ոսկրերի վերին 3-ի փակ բազմաբեկոր ներհոդային կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:23 08.05.2025
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դիՄայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
13:05 08.05.2025
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՄայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
12:59 08.05.2025
Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատՈւշադրություն Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։ Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում […] ...
12:51 08.05.2025
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի Վրաստանի կործանմանը․ ՊապուաշվիլիՎրաստանի անվտանգությունը կվտանգվի, եթե երկիրը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Եթե մենք հավատայինք Լատվիայի նախագահին և այլ քաղաքական գործիչներին, ովքեր մեզ կոչ էին անում սրել իրավիճակը, այսօր Վրաստանը կլիներ վերանվաճված, ոչնչացված երկիր։ Նույն օտարերկրյա քաղաքական գործիչները հետագայում կհայտնվեին, գեղեցիկ խոսքեր կասեին այն մասին, թե ինչպես է այս […] ...
12:44 08.05.2025
Կայացել է ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստըՊետական եկամուտների կոմիտեում անցկացվել է Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցեր: Խորհրդի նիստն անցկացվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանի նախագահությամբ։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ ՊԵԿ-հասարակություն կառուցողական երկխոսության համատեքստում կարևորվել […] ...
12:38 08.05.2025
Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններումՄի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները կմեկնարկեն բարերարի […] ...