18:52 13.09.2019
Գործնականում արդեն իսկ կա համակարգ, որով քաղաքացիները ոստիկանությանը հայտնում են ճանապարհային երթևեկության խախտումների մասին, և տեղին չեն ԲՀԿ պատգամավորների մտահոգությունները, որ քաղաքացիները կսկսեն մեկը մյուսին վատություն անել, եթե նոր համակարգ ներդրվի։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Քննարկվող նախագծով առաջարկվում է այդ ամենը համակարգել, ստեղծել հեռախոսային հավելված, որով այդ խախտումների մասին տեսանյութերն անմիջապես ոստիկանությանը կուղարկվեն՝ առանց տեսանյութի հեղինակի անունը հայտնի դառնալու։
Չնայած դրան՝ Խաչատրյանն իր խոսքի մեջ սկսեց թվարկել այն ակտիվ քաղաքացիների անունները, որոնք պարբերաբար այդպիսի ծանուցումներ են ուղարկում ոստիկանությանը։
«… Թող ներեն նրանք, ում անունները այսօր չեմ հիշում»,- եզրափակեց խոսքը Արմեն Խաչատրյանը, ինչից հետո ծիծաղ սկսվեց դահլիճում։
Նրա խոսքերով՝ նախագիծը ներկայացվում է նաև այս քաղաքացիների ակտիվության և պահանջի շնորհիվ, որովհետև հաճախ ոստիկանությունը չի կարողանում ուղարկված տեսանյութերի հիման վրա խախտումները արձանագրել, և դժգոհություն է առաջանում։
11:05 08.05.2025
«Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է:2021 թվականից մեկնարկած «Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագիրը» շարունակվում է: Ներկայումս ստացիոնար կայաններ են հիմնվում նաև մարզային բուժհաստատություններում. առաջինը` Վանաձորի բժշկական կենտրոնում է: ...
10:53 08.05.2025
Ջրատարն ընկած կնոջը հաջողվել էր փրկել, ընկերոջը՝ ոչ. մեկ անձ կալանավորվել էԱպրիլի 26-ի վաղ առավոտյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հնչած ահազանգը դժբախտ պատահարի մասին էր։ Հայտնում էին, որ Արցախի պողոտայով անցնող ջրատարը կին ու տղամարդ են ընկել, կնոջը դուրս են բերել, իսկ տղամարդուն՝ չի հաջողվել։ Հետո պիտի պարզվեր, որ նրանց օգնության կանչերին առաջինն արձագանքել են Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 1-ին ռազմականացված ջոկատի ծառայողները, որոնք իրականացնում […] ...
10:47 08.05.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենանՄայիսի 8-ին, ժամը 07:26-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կեչուտ գյուղում ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի վտակում։ Փրկարարներն արգելափակումից […] ...
10:45 08.05.2025
Եվրախորհրդարանը սառեցրել է Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացըԹուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկայիս պայմաններում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին, ասվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված զեկույցում։ Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 367 պատգամավոր, դեմ՝ 74, իսկ ձեռնպահ՝ 188: «Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջին […] ...
10:40 08.05.2025
Իսրայելը և Թուրքիան Բաքվում կքննարկեն Սիրիայի հարցըԻսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչները հինգշաբթի օրը Բաքվում հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը, հաղորդում են մերձավորարևելյան լրատվամիջոցները։ «Հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի միջնորդությամբ և նպատակ ունի նվազեցնել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը սիրիական հարցում», – ասվում է հրապարակման մեջ։Նշվում է, որ իսրայելական կողմը մտադիր է կենտրոնանալ անվտանգության ոլորտում երկու հիմնական պահանջների վրա՝ վերացնել թշնամական զինված կազմավորումների […] ...
10:30 08.05.2025
Ձերբակալվել է մեկ անձ․ ՆԳՆ-ն՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենայի այրվելու մասինՄայիսի 6-ին` ժամը 4։22-ին, հաղորդում էր ստացվել, որ մայրաքաղաքի Մկրտիչ Սեդրակյան փողոցում՝ Երևանի ավագանու անդամի կնոջը պատկանող մեքենա է այրվում։ Գույքի դիտավորյալ վնասման դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական […] ...