Որոշ մարդիկ կարծում են՝ ինը կյանք ունեն. Քրիստինե Պողոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Որոշ մարդիկ կարծում են՝ ինը կյանք ունեն. Քրիստինե Պողոսյան

12:24 14.09.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու անհրաժեշտությանը:

«Մեքենայի դռան գրպանիկը (իմ կողքի) փոքրիկ «աղբաման» է իմ համար՝ լավ իմաստով։ Երբեք իմ մեքենայի պատուհանից ոչինչ դուրս չի կարող գնալ, եթե հանկարծ մեկն էլ իրեն նման բան թույլ տա, նախ՝ կիջնի, կվերցնի, հետո էլ չի նստի իմ հետ մեքենա։ Դա նույննա, որ տունդ մաքրես պատուհանից աղբը թափես դուրս, դա այնքան վատ է, որքան ամրագոտի չգցելը, որքան հանդիպակաց դուրս գալը, որքան կարմիր լույսի տակ անցնելը։ Հա, իմ համար դա նույնքան վատ արարք է, բայց մնացած թվարկածներիս դեպքում կյանքի շարունակական լինելը արդեն կասկածի տակ է դրվում։

Որոշ մարդիկ հավատացել են ու իրոք կարծում են՝ 9-ը կյանք ունեն, երբ բացում են մեքենայի բանալին, չէ’, ընկերներ, չունեք, այս մեկ հիանալի կյանքն է։ Ու եթե անգամ այդքան խիզախ եք, որ չեք վախենում մահից, պատասխանատվություն կրեք այն անծանոթ կյանքի համար, որ կարող եք տանել ձեր հետ, պատասխանատվություն կրեք այն մարդկանց համար, ովքեր ձեզ սիրում են ու ստիպված են լինելու ապրել կոտրված ճակատագրով ու առանց ձեզ»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

09:00 08.07.2025

Հրդեհ Պարիս Հերունու փողոցում

Հուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP