13:10 14.09.2019
2020 թվականից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով: Այս մասին տեղեկացնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացը կարգավորվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. 107-րդ որոշմամբ: Անկախ միասնական դրույքաչափից, ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն։
Եթե ավտոմեքենայի թողարկման պահը 3 տարուց ավելի չէ, միասնական մաքսային վճարը հաշվարկվում է ներմուծվող ավտոմեքենայի համար սահմանված արժեքային դրույքաչափով, այսինքն` արժեքի նկատմամբ տոկոսադրույքով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը։ Մասնավորապես, եթե ավտոմեքենայի արժեքը չի գերազանցում 8500 եվրոն, օրինակ 7800 եվրո է, և դրա համար սահմանված է միասնական դրույքաչափ՝ ձեռքբերման արժեքի 54%-ի չափով, միասնական դրույքաչափը կհաշվարկվի այս բանաձևով. ՄԴ = 7800€ x 54% = 4212 €։
Սակայն միասնական դրույքաչափը պետք է լինի ոչ պակաս, քան 2,5 եվրո՝ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար: Այսինքն` եթե շարժիչի աշխատանքային ծավալը 2500 խորանարդ սանտիմետր է, հաշվարկը կկատարվի այսպես. 2500սմ3 x 2,5€ = 6250 եվրո: Հետևաբար վճարման ենթակա գումարը կկազմի 6250 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը պակաս է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:
Միևնույն 7800 եվրո արժեքով, բայց 1600 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող ավտոմեքենայի համար միասնական մաքսային վճարի հաշվարկը կկատարվի այսպես. ՄԴ = 7800€ x 54% = 4212 եվրո, բայց ոչ պակաս, քան 1600 սմ3 x 2,5€ = 4000 եվրո։ Այս դեպքում վճարման ենթակա գումարը կկազմի 4212 եվրոյին համարժեք դրամ, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարը, ի տարբերություն նախորդ օրինակի, գերազանցում է շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը:
Այսպիսով` 3 տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող, նույն արժեքով, բայց աշխատանքային տարբեր ծավալ ունեցող շարժիչներով ավտոմեքենաների համար հաշվարկվում են վճարման ենթակա տարբեր գումարներ։
Ավտոմեքենաների արժեքը հայտարարագրվում է ուղևորային մաքսային հայտարարագրում: Սակայն եթե ներկայացված փաստաթղթերում արժեքը չի հիմնավորվում, ապրանքի արժեքը կսահմանի մաքսային մարմինը՝ համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 267-րդ հոդվածի։ Այլ է հաշվարկը երեք տարուց ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենան անձնական օգտագործման նպատակով ներկրելիս։ Այս դեպքում միասնական դրույքաչափը միայն ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված յուրահատուկ դրույքաչափի արտադրյալն է։ Օրինակ` եթե ներմուծված ավտոմեքենայի թողարկման պահը գերազանցում է 5 տարին, իսկ շարժիչի աշխատանքային ծավալը 1600 խորանարդ սանտիմետր է, միասնական դրույքաչափով վճարման ենթակա գումարը կստացվի այս բանաձևով․ ՄԴ = 1600 սմ3 x 3,5 € = 5 600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Կգանձվի նաև բնապահպանական հարկ` կախված մեքենայի տարիքից: Ընդ որում, որքան ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթիվը հին է, այնքան յուրահատուկ դրույքաչափն ավելի բարձր է սահմանված, նույնիսկ եթե շարժիչի աշխատանքային ծավալը նույնն է։
Կարևոր է իմանալ, որ եթե անձնական օգտագործման նպատակով 2019 թվականին ներմուծված ավտոմեքենայի համար մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ուղևորային մաքսային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի ներկայում գործող դրույքաչափերով: Բայց եթե ներկրվի, օրինակ, դեկտեմբերի 28-ին, իսկ «ուղևորային մաքսային հայտարարագիրը» գրանցվի 2020թ․ հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:
13:54 08.05.2025
Պուտինը կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին պահպանել բարեկամության ավանդույթներըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում կոչ է արել պահպանել բարեկամության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ մոռացվի նրանց ընդհանուր ժառանգությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված իր ուղերձում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը կոչ արեց պահպանել մեզ ժառանգված բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները և թույլ չտալ, որ […] ...
13:49 08.05.2025
Դանիել Դանիելյանն ավարտական վկայականներ է հանձնել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երկու ամիս […] ...
13:35 08.05.2025
Բաղդադը Բաքվին հրավիրել է մասնակցելու Իրաքում նավթի արդյունահանման նախագծերինԻրաքը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ նավթարդյունաբերության ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու համար, ասվում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ՝ Մոհամմեդ Ալ-Սուդանիի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո։ «Հանդիպման ժամանակ քննարկվել են Իրաքի և Ադրբեջանի միջև կառուցողական համագործակցության ամրապնդման ուղիները տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում: Վարչապետ ալ-Սուդանին վերահաստատել է Իրաքի հանձնառությունը՝ ամրապնդելու […] ...
13:23 08.05.2025
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դիՄայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։ Ըստ նախնական տվյալների՝ […] ...
13:05 08.05.2025
Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժածՄայիսի 8-ին, ժամը 08:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները, «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […] ...
12:59 08.05.2025
Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատՈւշադրություն Մայիսի 8-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ։ Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվող անձրևները կլինեն հորդառատ։ Երևանում մայիսի 8-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում […] ...