17:59 14.09.2019
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը՝ նշելով, որ Նոր Նորքում նոյեմբերին ինքնակամ շինությունը քանդելու վերաբերյալ դատական ակտ չկա:
«Այսօր «Առավոտ» օրաթերթում մի լուր է հրապարակվել, որտեղ, մասնավորապես, գրված է․ «Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Պաշտոնապես հայտարարվեց՝ կառուցվել է առանց շինթույլտվության: «Անի-97» ընկերությունը դիմել է դատարան եւ առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել է, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է»։ Արդեն հայտնել եմ, որ լուրը միակողմանի է, թերի եւ խեղաթյուրում է իրականությունը։
Ի՞նչ է տեղի ունեցել իրականում
Իրականում հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.10.2018 թվականի «Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի թիվ 1/3 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված կառույցը քանդելու մասին» թիվ 3345-Ա որոշումը: Այս որոշումը վերաբերում էր ամբողջ ինքնակամ կառույցը քանդելու, եւ այն կայացվելուց հետո բողոքարկվել է կառուցապատողի կողմից։
Հիմա. քաղաքապետարանը 3345-Ա որոշման հիման վրա ոչինչ չի քանդել։
Շինության՝ համայնքային հողի վրա գտնվող մասը քանդվել է քաղաքապետի 12.11.2018թ 3395-Ա որոշման հիման վրա, որը չի բողոքարկվել։
ԵՎ քանի որ 3345-Ա որոշման հիման վրա քաղաքապետարանը ոչինչ չի քանդել, հետեւաբար, որեւէ փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող, ինչքան էլ փորձեն ապատեղեկատվությունը սեփական մեկնաբանությամբ «հարդսացրած» տարածել համայնքային գույքը յուրացնելու մեջ կասկածվող որոշ մարդիկ։
Մենք, իհարկե, հերքման պայանջ կուղարկենք այս լուրը հրապարակած լրատվամիջոցներին։ Ամենայն հարգանքով «Առավոտ» օրաթերթի եւ նրա անձնակազմի հանդեպ, հերքման պահանջը, իհարկե առաջին հերթին վերաբերում է լուրի սկզբնաղբյուրին»,- գրել է նա:
11:00 08.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 8-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.58 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:47 08.07.2025
Մոդրիչը Ալոնսոյին տեղեկացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասինԽորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց առաջ, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին զգուշացրել է թիմում հասունացող կոնֆլիկտի մասին, հայտնում է Don Balon-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 39-ամյա կիսապաշտպանը Ալոնսոյից չի թաքցրել հանդերձարանում տիրող մթնոլորտի վերաբերյալ իր մտահոգությունները և բացահայտորեն զգուշացրել է նոր գլխավոր մարզչին։ Մոդրիչը մատնանշել է Էնդրիկին որպես աճող լարվածության աղբյուր։ «Խնդիրը պետք է լուծվի որքան […] ...
10:35 08.07.2025
Թրամփը խոստացել է ավելի շատ զենք ուղարկել ՈւկրաինաՎաշինգտոնը Կիևին ավելի շատ զենք կուղարկի, հիմնականում՝ պաշտպանական, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու։ Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է կարողանան պաշտպանվել։ Նրանք հիմա շատ ուժեղ հարվածներ են ստանում։ Մենք ավելի շատ զենք ենք ուղարկելու, հիմնականում՝ պաշտպանական», – ասել է […] ...
10:32 08.07.2025
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկության լուրի մասինՀայաստանի քննչական կոմիտեն արձագանքել է տարածվող լուրերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գլխավոր գրասենյակում և ընկերության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահներր կողմից խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը՝ ՀՀ քննչական կոմիտեից նշել են. «Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Առաջիկայում […] ...
10:24 08.07.2025
Նեթանյահուն Թրամփին ասել է, որ նրան առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակիԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սպիտակ տան ղեկավարին է հանձնել նրան Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու կոչի տեքստը։ «Պարոն նախագահ, ուզում եմ Ձեզ ներկայացնել Նոբելյան մրցանակի կոմիտեին ուղղված իմ նամակը։ Նրանք Ձեզ առաջադրել են Խաղաղության մրցանակի, որին լիովին արժանի եք, և Դուք պետք է ստանաք այն», – ասել է Նեթանյահուն […] ...
10:16 08.07.2025
Բրազիլական «Պալմեյրասի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Բրազիլացի հարձակվող Կայո Էնրիկեն վարձակալական հիմունքներով հանդես կգա «Ալաշկերտում»։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 20-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» սան է, հանդես է եկել «Կրուզեյրոյի» մինչև 17 տարեկանների թիմում։ Էնրիկեի նախորդ ակումբը եղել է «Գրեմիո Օզասկո Օդաքսը»։ ...