12:58 16.09.2019
Ազգային ժողովն այսօր 87 կողմ, 21 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկած նախագիծը, որով հեշտացվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը հեռախոսով տեսագրելն և ոստիկանությանն ուղարկելը։
Այս նախագիծն օրեր առաջ բուռն վեճերից մինչև վիճաբանության էր հասցրել «Իմ քայլի» և ԲՀԿ պատգամավորներին։ ԲՀԿ անդամներից մեկը այս նախագիծը որակել էր որպես բարոյականից զուրկ, քանի որ այն խրախուսում է «մարդկանց» հետևիս ընկնելն ու խախտումների մասին ոստիկանությանը հայտնելը։ Նույնատիպ ելույթներ ունեցան նաև ԲՀԿ այլ պատգամավորներ։
«Իմ քայլի» պատգամավորները նրանց պատասխանեցին, որ այս նախագիծը կարգավորում է մի համակարգ, որն արդեն իսկ գործում է ֆեյսբուքյան խմբերի միջոցով։ Նրանցից մեկն էլ մատնանշեց այդ խմբակցության անդամների միջև գաղափարական տարբերությունների վրա։ Նախագծի հեղինակներից Սիսակ Գաբրիելյանը քննարկումը եզրափակեց իր այս խոսքերով․
«Եթե խնդիրն արձանագրելը գործ տալ է, ապա, հարգելի ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»։
Սրանից հետո սկսված նոր վիճաբանությունը շարունակվեց ԱԺ դահլիճից դուրս։
Ստորև տեսանյութում՝ առաջին վիճաբանությունը․
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...
19:34 08.07.2025
ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՀուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...
19:28 08.07.2025
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ ԹրամփՄիացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...