15:33 16.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ՀՀ քաղաքացիներին՝ հորդորելով Ամուլսարի հարցում մանիպուլյացիաների չտրվել:
«Պետք է մանիպուլյացիաների չտրվեն, այդ թվում՝ իմ կողմից սիրված, հարգված իմ ընկերների կողմից: Երբ որևէ քաղաքացի որևէ սարք է վերցնում, գնում կանգնում, ասում՝ այ, ես ռադիացիան կչափեմ, այստեղ այնպիսի ֆոն կա, որ Հայաստանում կոտորած է սկսվում, դա համարում եմ մանիպուլյացիա: ՀՀ-ում կա կառավարություն, որը եթե լինի ճանապարհները փակելու փաստացի անհրաժեշտություն, կփակի, եթե լինի բացելու անհրաժեշտություն, կբացի: Չեմ ընդունում տեսակետը, որ ասվում է՝ էսպես է լինելու և վերջ, ուրիշ տարբերակ չկա: Եթե որևէ ակտիվիստ կարող է այդպես ասել, կառավարությունն այդպես չի կարող ասել: Կառավարությունը մի մարմին է, որի գործողությունները պետք է հենված լինեն օրենքի վրա, իրավական լինեն և բխեն Սահմանադրությունից»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց՝ իր արձակուրդի շրջանում իրեն մոտեցել են և ասել՝ հենց այսօր Թեղուտի հանքի շահագործումը պետք է դադարեցնես, որովհետև այնտեղ կա այսպիսի խնդիր, քանդվում է, կքանդվի պատվարը, հազարավոր զոհեր կլինեն: Վարչապետն ասաց՝ առաջին քայլով համապատասխան տեսչական մարմիններին ուղարկել է ստուգման, ասել են՝ իրենք երաշխավորում են, որ համենայնդեպս, տեսանելի ապագայում այդ պատվարը չի քանդվի, անտեսանելի կամ հեռահար ապագայի համար պետք է փորձաքննություն անցկացվի:
«Ես ասացի՝ հեսա կասեն պուճուր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայ է մտել, ամեն ինչ կասեն, մենակ չասեն՝ մենք սխալվել ենք: Ամուլսարի հարցում մենք գնալու ենք ճշմարտության հետևից, ճշմարտությունը մեզ ուր բերի, կկայացնենք այդ որոշումը»,- ասաց վարչապետը՝ առաջին օրից չի առաջնորդվել հանքը փակելու կամ չփակելու կանխավարկածով, անհրաժեշտ է եղել, որ իմանա ամբողջ ճշմարտությունը հանքի մասին:
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...