Մի հատ ճշտեք՝ Բրայզան ի՞նչ է աշխատում, գուցե իր համար ավելի հարմար զբաղմունք կա. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+31.09 oC

Մի հատ ճշտեք՝ Բրայզան ի՞նչ է աշխատում, գուցե իր համար ավելի հարմար զբաղմունք կա. Փաշինյան

16:36 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողներն ասացին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզայի խոսքից տպավորություն է, թե Բաքուն պատրաստ է ԼՂ հարցի լուծմանը, գործընթացը ձգձգվում է միայն հայկական կողմի պատճառով:

«Ստեփանակերտում իմ արած հայտարարությունը մեծ և բուռն քննարկումների առիթ տվեց, բայց օգոստոսի 5-ի հայտարարությանս նախորդել էր մարտի 12-ի հայտարարությունը, որտեղ ասել էի՝ մենք պետք է ստանանք պարզաբանումներ, թե Մադրիդյան սկզբունքներն ի՞նչ են նշանակում, այսինքն՝ ո՞րն է դրանց ընձեռած հնարավորությունների ամպլիտուդը, մասնավորապես՝ ԼՂ կարգավիճակի առումով, որից հետո կարող ենք ասել՝ դրանք մեզ համար ընդունելի՞ են, թե՞ չէ: Հաջորդ հարցը՝ հայտարարել եմ, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար, ընդ որում՝ ես եղել եմ ՀՀ առաջին ղեկավարը, որ նման հայտարարություն է արել՝ խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լինելու մասին, ինչի համար Հայաստանում քննադատվել եմ»,- ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց՝ ինքն ասել է՝ համանման հայտարարություն ակնկալում է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից. մեկ տարի անցել է, բայց Ադրբեջանի ղեկավարությունը համանման հայտարարություն չի արել, փոխարենն ասել է՝ Ղարաբաղի հարցը կարող է լուծվել մի սկզբունքով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մինչդեռ համանախագահների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում, ոչ պաշտոնապես ասվել է, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր, ընդհուպ՝ Ադրբեջանի կազմից դուրս և այլն, և առաջարկել են պաշտոնապես արձանագրել:

«Եթե ասում են՝ կարող է միայն այդ սկզբունքով կարգավորվի հարցը՝ այն իմաստով, որ Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի կազմում: Մենք այս ամբողջ ինֆորմացիայի հիման վրա կարող ենք արձանագրել՝ եթե իրենց սկզբունքն այդպես կատեգորիկ է, ուրեմն՝ մեր սկզբունքն էլ պետք է լինի՝ «Արցախը Հայաստանն է, և վերջ»: Բրայզայի ասելով չի, Բրայզան հիմա ի՞նչ է աշխատում, ի միջի այլոց, նախկին դեսպան չի, մի հատ ճշտեք՝ ի՞նչ է աշխատում, գուցե իր համար ավելի հարմար զբաղմունք կա: Ես համոզված չեմ, որ ինքն ամեն ինչին բավարար չափով տիրապետում է»,- նշեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

17:25 08.07.2025

«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալի

Երևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

17:11 08.07.2025

Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

17:00 08.07.2025

Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում

Օրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

16:47 08.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցեր

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն Աջարիայի ինքնավար հանրապետություն աշխատանքային այցի ընթացքում հուլիսի 8-ին հանդիպեց Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Ռևազ Նադարաիայի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի Սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը: ...

BACK_TO_TOP