20:55 16.09.2019
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչին է վերաբերում խոսքը:
Նրա խոսքերով՝ Հրայր Թովմասյանի հրաժարական հիմքերը շատ են, դրանցից մեկը կարող է Արամ Օրբելյանի հետ քավոր-սանիկ կապը լինել․
«Խոսքը Արամ Օրբելյանի մասին է. Հրայր Թովմասյանը և Արամ Օրբելյանը քավոր-սանիկներ են, բայց հիմքը սա չէ, մնացած հիմքերի մասին ավելի մանրամասն կծանոթանաք»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:
Նա նշեց, որ Հրայր Թովմասյանը հրավիրվելու է Ազգային ժողով և ելույթի իրավունք է ունենալու:
SHANTNEWS.am-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք «Իմ քայլը» խմբակցության կողմից բերված փաստարկները բավարար ուժ ունեն, թե ոչ, Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ սրանք հիմնավոր կասկածներ են, որ ՍԴ դատավորներից մեկը շեղվել է իր ուժերից, իսկ վերջնական որոշումը ՍԴ-ն դատավորների երկու երրորդով, այսինքն՝ 6 դատավորով որոշում կկայացնի:
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ այստեղ խոսքը չի վերաբերում սահմանադրական ճգնաժամին, այլ խոսքը վերաբերում է դատավորներից մեկի՝ իր ուժերից շեղվելուն:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հավելեց, որ ամեն բան արվելու է օրենքի շրջանակներում, և խորհրդարանը չի շրջանցելու իր լիազորությունները:
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ նպատակը որևէ մարդուց ազատվելը չէ, այլ այն, որ կան հիմքեր այդ մարդու լիազորությունները դադարեցնելու մասին, սակայն վերջնական որոշում կայացնելու է ՍԴ-ն:
Մանրամասները՝ տեսանյութում։
20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին20:25 08.07.2025
CNN. Թրամփի վարչակազմը հուլիսի 8-ին կքննարկի Կիևին զենքի մատակարարման հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնականները երեքշաբթի օրը կքննարկեն Կիևի իշխանություններին ամերիկյան զենքի մատակարարման հետ կապված հարցերը, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այլ հարցերի շարքում կքննարկվի Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար Կիևին որսորդական հրթիռների փոխանցման հարցը։ Հուլիսի 2-ին The New York Times-ը հաղորդեց, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային Patriot հրթիռների, GMLRS […] ...
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...