11:16 17.09.2019
Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզի վարչական տարածքում կոռուպցիոն բնույթի դրսևորումներ առկա են նաև «Հայփոստ» ՓԲԸ առանձին բաժանմունքների աշխատակիցների կողմից կենսաթոշակների կամ նպաստների գումարները շահառուներին կանխիկ եղանակով վճարելու գործընթացում:
Մասնավորապես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ այն մասին, որ ամենամսյա կենսաթոշակի կամ նպաստի գումարները տրամադրելու ժամանակ «Հայփոստ» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղի համապատասխան փոստային բաժանմունքի 5 աշխատակիցներ նպաստառուներից և կենսաթոշակառուներից կանոնավոր ստացել են 100-ից 200-ական ՀՀ դրամ գումարներ։
Հաշվի առնելով, որ ստացված գումարը չի գերազանցել սահմանված չափը՝ նախաքննական մարմինը որոշում է կայացրել այդ աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայության հիմքով տվյալ քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին։
Կատարված ուսումնասիրությունները հիմք են տվել ողջամիտ ենթադրություններ անելու, որ «Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցների կողմից կենսաթոշակառուներից կամ նպաստառուներից ապօրինի գումարների հավաքագրման գործողությունների կատարումը կարող է տարածված լինել նաև մարզի տարածքում գործող «Հայփոստ»-ի այլ բաժանմունքներում ևս: Նկատի ունենալով նաև այդ հանգամանքը՝ Լոռու մարզի դատախազի պաշտոնակատարը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատարին՝ միջոցներ ձեռնարկելու ընկերության փոստային բաժանմունքներում հնարավոր նմանատիպ երևույթները չեզոքացնելու նպատակով: Միջնորդագրով բարձրացվել է նաև նպաստառուներից և կենսաթոշակառուներից գումարներ հավաքագրած աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Վերջին շրջանում ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել բազմաթիվ հաղորդումներ «Հայփոստ» ՓԲԸ տարբեր մասնաճյուղերի աշխատակիցների կողմից կենսաթոշակների կանխիկ վճարման ծառայություններն առերևույթ օրենսդրության պահանջների ակնհայտ այլ խախտումներով իրականացվելու վերաբերյալ:
Ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների՝ կենսաթոշակը կանխիկ եղանակով վճարվում է միայն անձամբ կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունք ունեցող՝ նոտարի կողմից վավերացված լիազորագիր ունեցող անձին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ և «Հայփոստ» ՓԲԸ-ի միջև կնքված՝ կենսաթոշակների կամ նպաստների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրի համաձայն՝ կենսաթոշակը կանխիկ եղանակով կարող է տրամադրվել բացառապես վճարման ցուցակում ներառված կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու իրավունքն ունեցող անձին՝ անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
Մինչդեռ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի և սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԵԿՏ) համակարգի տեղեկությունների համադրությամբ պարզվել է, որ 2019թ. ապրիլ և նախորդ ամսիներին հանրապետությունից տևականորեն, առանձին դեպքերում մեկ տարուց ավելի բացակայող բազմաթիվ շահառուներ այդ ողջ ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքներից վճարվել են:
Դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա տրվել են ստուգողական միջոցառումներ իրականացնելու, առանձին դեպքերում քրեական վարույթներ հարուցելու հանձնարարություններ: ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու այս հարցում: Ձեռնարկված նշված միջոցառումների արդյունքում առերևույթ հանցավոր դրսևորումների վերաբերյալ բավարար տվյալներ ստացվելու դեպքում կկիրառվեն դատախազական ներգործության միջոցներ՝ այդ գործընթացներում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով:
20:15 08.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին։ «Հանդիպմանն ընդգծել եմ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև հարկային և մաքսային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կխթանվի համապատասխան ոլորտներում համագործակցության պայմանագրերի կնքման, ինչպես նաև ոլորտային լավագույն փորձի փոխանակման շրջանակում։ Անդրադարձ ենք […] ...
20:08 08.07.2025
«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող: ...
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...
19:34 08.07.2025
ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՀուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...