Տեսնում ենք, որ խնդիրներ կան ԱԱԾ-ում, որոնք շարունակում են մնալ չլուծված. Թանդիլյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Տեսնում ենք, որ խնդիրներ կան ԱԱԾ-ում, որոնք շարունակում են մնալ չլուծված. Թանդիլյան

12:55 17.09.2019

«Հորիզոն»-ի տաղավարում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն անդրադարձել է իրենց այն առաջարկին, թե ԱԱԾ-ն ևս պետք է նախարարության կարգավիճակ ստանա:

«Սա բխում է «Լուսավոր Հայաստան»-ի պատկերացրած կառավարման մոդելից: Մենք երբ ասում ենք «նախարար», ի՞նչ ենք հասկանում: Հասկանում ենք քաղաքական պատասխանատու, ով նաև հանրայնորեն և հրապարակայնորեն հաշվետու է ԱԺ-ին: Մենք այդ տիրույթում են դիտարկում թե´ ԱԱԾ-ին, թե´ ոստիկանությանը և այստեղից է բխում այդ նախաձեռնությունը: Մենք ակնհայտորեն հասկանում ենք, որ, այսպես թե այնպես, այդ նշանակումները քաղաքական են, մենք տեսել ենք, թե ինչպես է երկու մասով դատախազությունում ինչ-որ պաշտոնի անձ նշանակվում, ապա գալիս, ԱԱԾ տնօրեն դառնում: Ակնհայտորեն մեխանիզմներ կան դա շրջանցելու: Ինչո՞ւ մենք չանենք դա բացահայտ, և քանի որ քաղաքականություն է մշակվում և իրացվում այս կառույցի միջոցով, մենք այն դարձնենք նախարարություն և հաշվետու ԱԺ-ին և հանրությանը»,- ասել է Թանդիլյանը:

Ըստ Թանդիլյանի՝ իրենք այն կարծիքին են, որ սա բարեփոխումների ճանապարհ է, տեսնում են, որ խնդիրներ կան համակարգում, որոնք շարունակում են մնալ չլուծված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

20:08 08.07.2025

«Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղի համար

«Նոան» ներկայացրել է ամբողջական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի խաղին: Ցուցակում է նաև թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը, որը, ըստ ՈՒԵՖԱ-ի չափանիշների, արդեն համարվում է ակումբում մարզված երիտասարդ խաղացող:   ...

SHANTNEWS

20:00 08.07.2025

SHANTNEWS

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

19:53 08.07.2025

Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial Times

Իրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

19:45 08.07.2025

Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին

«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

19:34 08.07.2025

ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

19:28 08.07.2025

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

Միացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...

BACK_TO_TOP