14:20 17.09.2019
Ազգային ժողովի ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությունը իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից չի ստացել Սահմանադրական դատարանից Հրայր Թովմասյանին հեռացնելու վերաբերյալ նախագիծը, հետևաբար չի կարող մեկնաբանել այն կամ կարծիք հայտնել իրենց միանալ-չմիանալու մասին։ Այս մասին այսօր հայտնեց Էդմոն Մարուքյանը։
«Հիմա էստեղ ես ու տիկին Թանդիլյանն ենք։ Երկուսս էլ դեմ ենք քվեարկել Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ ընտրվելու ժամանակ՝ որպես «Ելք» դաշինքի պատգամավորներ, և ամբողջ «Ելք» դաշինքը [այդպես է քվեարկել]: Հետևաբար, մեզ համար ընդհանրապես բարդություն չի ներկայացնում ևս մեկ անգամ դա անել քվեարկությամբ։ Բայց կարևոր, ֆունդամենտալ հարց կա՝ որքանո՞վ է գործընթացը սահմանադրական, որքանո՞վ է այն ժողովրդավարական»,- ասաց Մարուքյանը։
Նա, սակայն, ասաց, որ քանի դեռ չեն ստացել «Իմ քայլի» հիմնավորումները, իրենք չեն արտահայտում դիրքորոշում։
19:53 08.07.2025
Իրանը պատրաստ է միջուկային բանակցությունների, բայց կասկածում է ԱՄՆ-ի անկեղծությանը. Financial TimesԻրանը պատրաստ է շարունակել բանակցությունները իր միջուկային ծրագրի շուրջ, սակայն Միացյալ Նահանգները պետք է անկեղծ հետաքրքրություն ցուցաբերի առաջացած ճգնաժամի խաղաղ կարգավորման նկատմամբ, գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բրիտանական Financial Times թերթում հրապարակված հոդվածում։ «Իրանը շարունակում է հետաքրքրված լինել դիվանագիտությամբ, սակայն մենք ունենք լավ պատճառներ կասկածելու հետագա երկխոսությանը։ Եթե կա այս հարցը բարեկամաբար […] ...
19:45 08.07.2025
Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». Բուզնիկին«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին, հայտնում է Матч ТВ-ն: «Սպերցյանի տեղափոխությունը «Լի՞դս»: Հասկանում եմ, որ այս խոսակցությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Լիդսում» է աշխատում Ֆարկեն, որը լավ է ճանաչում Սպերցյանին: Գուցե ինչ-որ խոսակցություն եղել է նրանց միջև գործարքի հնարավորությունների մասին, բայց մինչև այս […] ...
19:34 08.07.2025
ՊՆ N զորավարժադաշտում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆՀուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։ «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ ...
19:28 08.07.2025
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ ԹրամփՄիացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...
19:17 08.07.2025
Հրդեհ Խաչփառ գյուղումՀուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...